Հայաստանը կարող է դիմել Եվրամիությանն անդամակցելու համար. Պիտեր Ստանո
Հայաստանը կարող է դիմել Եվրամիությանն անդամակցելու համար։ Այդ մասին «Իզվեստիային» ասել է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ներկայացուցիչ Պիտեր Ստանոն։
«Երկրներն իրավունք ունեն ձգտել իրենց ժողովրդի ավելի լավ ապագային: Նրանք ազատ են որոշել, թե ինչպես ապահովել նման ապագա։ Ինչ վերաբերում է ԵՄ անդամակցությանը, յուրաքանչյուր եվրոպական երկիր՝ նրա ժողովուրդն ու կառավարությունը, պետք է որոշի, թե արդյոք ցանկանում է դիմել ԵՄ-ին անդամակցելու համար»,-ասաել է նա՝ ի պատասխան այն հարցին, թե արդյոք Եվրամիության դռները բաց են Հայաստանի առաջ։
Նա հիշեցրել է, որ հենց որ երկիրը Եվրամիությանն անդամակցելու հայտ է ներկայացնում, այն քննարկվում է անդամ երկրների կողմից, այնուհետև նրանք համապատասխան որոշում են կայացնում «ԵՄ պայմանագրերի և սահմանված չափանիշների հիման վրա»։
Մարտի 13-ին Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել, որով կոչ է անում դիտարկել Հայաստանին միությանն անդամակցելու թեկնածուի կարգավիճակ տալու հնարավորությունը։
Հարակից հրապարակումներ`
- ԵԽ բանաձևով Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա անսասան աջակցություն է արտահայտվում ՀՀ-ի ինքնիշխանությանը. Նիկոլ Փաշինյան
- Եվրախորհրդարանը ընդունեց ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի թեկնածության հնարավորությունը դիտարկել առաջարկող բանաձևը
- ՀՀ-ում ակտիվորեն քննարկվում են առկա նոր հնարավորությունները, այդ շարքում է նաև ԵՄ-ին անդամակցության գաղափարը. Միրզոյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը