Քաղաքական 13:04 15/03/2024 Հայաստան

ՀՀ զենք 24

Նախորդ շաբաթ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ 2021թ-ից հետո միլիարդավոր դոլարների զենքի պայմանագրեր են կնքվել, որի մեջ ՌԴ-ի բաժինը 10 %-ից քիչ է։ Հայտնի է, որ Հայաստանը զենքեր է գնում Հնդկաստանից և Ֆրանսիայից և դրանք յուրացնելու համար ժամանակ է պետք, արդյո՞ք սպառազինման հարցում Ադրբեջանից հետ չենք՝ ժամանակի և զենքի ծավալների հարցում։

Վերոնշյալ հարցերի շուրջ Panorama.am-ը զրուցեց «ՀԵՆԱԿԵՏ» վերլուծական կենտրոնի փորձագետ Վահագն Սարոյանի հետ։


Վ. Սարոյան-ԱԽ քարտուղարի՝ վերը նշված,  հայտարարությունը հետաքրքրական է դառնում, երբ անհրաժեշտաբար հիշում ենք Փաշինյանի հայտնի հայտարարությունը՝ «Փող ունենք, բայց զենք չեն ծախում»։

Հիշեցնեմ, որ վերջինս բառացի նշել էր՝ «ՀՀ-ն այսօր ունի բոլոր ֆինանսական հնարավորությունները՝ ձեռք բերելու իրեն անհրաժեշտ պաշտպանական զենք-զինամթերք: Բնականաբար, ոչ բոլոր երկրներն են, որ պատրաստ են զենք վաճառել ՀՀ-ին... Դեպքեր ունենք, երբ հարյուր միլիոնավոր դոլարներ վճարված են, բայց ՀՀ-ի նկատմամբ մատակարաման պարտավորությունները չեն կատարվում, այդ թվում՝ դաշնակից երկրների կողմից»։

Այս երկու հայտարարություններից ակնհայտորեն երևում է, որ Հայաստանը սպառազինվելու կամ գոնե բացը լրացնելու դժվարություններ ունի։ Իսկ ադյո՞ք հասցնում է բալանսավորել, քանի որ շատ կարևոր է ՀՀ ԶՈւ զարգացման և դրանից բխող սպառազինության համապատասխանությունը, ինչպես նաև կորցրած սպառազինության հանգամանքը հաշվի առնելով։

Եվ որքան էլ հայտարարվում է, թե Հնդկաստանի և Ֆրանսիայի հետ ունեցած սպառազինության ձեռքբերման պայմանավորվածությունները կբալանսավորեն բանակի սպառազինության կորուստները 44-օրյա պատերազմից հետո, միանշանակ չենք կարող ասել, թե ինչ ժամկետների մեջ դա կդառնա իրականություն։ Եվ որքանով այդ ձեռք բերածը կարող է կառավարել կոնկրետ ժամանակահատվածում Հայաստանի առջև ծառացած անվտանգային մարտահրավերները։ Քանի որ մինչև պայմանագրերի կատարումը հնարավոր է նաև փոխվի մարտավարական անհրաժեշտությունը ըստ սպառազինության ունեցվածքի։ Իսկ այդ ընթացքում տեսնում ենք, թե ինչ արագությամբ ու ինտենսիվությամբ է զինվում Ադրբեջանը։

Հատկանշական է, որ Հնդկաստանից ներկրված զենքերը բանակի մոբիլության հետ ադապտացնելու համար ժամանակ և ռեսուրսներ են անհրաժեշտ, ինչը հիմնականում արվում է վարժանքների մեթոդական պարապմունքների, զորավարժությունների միջոցով։ Իսկ որքա՞ն տեղեկատվություն է եղել այս ընթացքում այն մասին, որ Հնդկաստանից ներկրված սպառազինության կիրառական վարժանքներ են անցկացվել և այդ զենքերը անցել են մարտական հերթապահության։

Մեկ այլ հանգամանք, որը շատ կարևոր է։ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի սահմանը Ադրբեջանի հետ գնալով մեծանում է ու դեռ շարունակում է մեծանալ, իսկ անվտանգային միջոցառումները, մասնավորապես՝ սահմանների անվտանգային կահավորվածությունն իր ամբողջ ամպլուայով, որի մեջ մտնում է նաև սպառազինությունը, հասցնո՞ւմ է արդյոք անհրաժեշտ ծավալներով ու մոբիլությամբ, ինչպես նաև բարձր մակարդակով ապահովվել։ Սա կարևոր հարց է, որի պատասխանը ուղղակիորեն չի հնչել։

Ինչ վերաբերում է Հայաստանի սպառազինության ձեռք բերման Ռուսաստանի բաժնին, ապա տրամաբանական է, որ պետք է քիչ լինի, որովհետև Ռուսաստանն Ուկրաինայում ռազմական գործողությունների անցկացման թեժ փուլում է գտնվում դեռևս և հասկանալի է, որ իր սպառազինության արտադրանքի առյուծի բաժինը գնում է դեպի սեփական զորքի, սեփական բանակի կարիքները հոգալու։ Հաշվի առնելով նաև SIPRI-ի զեկույցը, որ Ռուսաստանի զենքի արտահանման ծավալները 2014-18թթ.-ի համեմատ, 2019-23թթ.-ին նվազել են շուրջ 53 տոկոսով։  

Panorama.am-Ադրբեջանը ռուսական զենքը գնում է Բուլղարիայից, Չեխիայից, քանի որ չի կարող ՌԴ-ից գնել, իսկ Հայաստանը՝ առայժմ Ֆրանսիայից և Հնդկաստանից։ Բացի այդ  ԱԽ քարտուղարը շեշտում է պայմանագրերի մասին, այսինքը զենքն ավելի ուշ կմատակարարվի, չե՞նք ուշանում։

Վ. Սարոյան-Ադրբեջանը ինտենսիվորեն է զինվում, իսկ սպառազինությունը ձեռք է բերում ոչ միայն վերը նշված երկրներից, այլ Թուրքիայից, Իսրայելից, Պակիստանից և միաժամանակ մեղադրական հայտարարություններ է անում Հայաստանի զենք ձեռք բերելու վերեաբերյալ։ Ադրբեջանը նաև պլանային զորավարժություններ է անցկացնում ոչ միայն իր տարբեր ստորաբաժանումները մարզելու այլև իր և  թուրքական բանակի հետ համատեղ, ձեռք բերված սպառազինությունը իր զորքերում ադապտացնելու համար։

Սրանով նաև քարոզչական պատերազմի խնդիրներ է լուծում որոշակի հոգեբանական ազդեցության մեթոդի կիրառությամբ, Հայաստանին ինչ-որ բաներ հասկացնելու միտումով։
Ընդունված պրակտիկա է, որ սպառազինության ձեռք բերման պայմանագրերի ստորագրման ժամանակ նաև հստակ նշվում է կատարման ժամկետները։ Իսկ իրական հողի վրա, կատարման ժամկետները միշտ լինում են փուլերով և ենթադրում են որոշ ժամանակահատված, դիցուք՝ մի քանի տարի։ Իսկ Հայաստանը ներկայիս արտաքին քաղաքական, ռազմական, անվտանգային կնճռոտ պրիզմայում դանդաղելու ժամանակ չունի հատկապես սպառազինությունների համալրման, կուտակման և դրանք զորքերում հմուտ կիրառելու գործում։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:39
Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը կանցկացվեն 2025 թվականի փետրվարի 1-ից 7֊ը՝ Ջերմուկում
ՏԿԵ նախարարությունից հայտնում են. «ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը գլխավորել է մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունը։...
Աղբյուր` Panorama.am
23:04
Ողբերգական դեպք. «Գրանդ Տոբակո» ՍՊԸ-ի հանդերձարանում հայտնաբերվել է տղամարդու մшրմին
Հունվարի 15-ին, ժամը 16։20-ի սահմաններում Երևանի 1-03 շտապ օգնության 4-րդ ենթակայանից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային...
Աղբյուր` Panorama.am
22:47
Բաքուն արգելում է Ադրբեջանում ԱՄՆ Զարգազման գործակալության(USAID) գործունեությունը
Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, թե USAID-ի գործունեությունն Ադրբեջանում «մեծ մասամբ նպաստել են ԱՄՆ շահերի առաջխաղացմանը»։...
Աղբյուր` Panorama.am
22:15
«Դատավարություններն» ադրբեջանական իշխանությանն անհրաժեշտ են իր քաղաքական կեղծ թեզերն օրինականցնելու համար. Արման Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրում է. «Ռուբեն Վարդանյանի, Բակո Սահակյանի և մեր մյուս հայրենակիցների վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am
22:06
Վահան Բիչախչյանը տեղափոխվեց Վարշավայի «Լեգիա»
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը լեհական  «Պոգոնից» տեղափոխվեց Վարշավայի «Լեգիա»...
Աղբյուր` Panorama.am
21:55
Անհայտ անձինք երկու անգամ ընդհատել են Բլինքենի մամուլի ասուլիսը
Երկու պաղեստինամետ ակտիվիստներ ընդհատել են պետքարտուղար Անտոնի Բլինքենի մամուլի ասուլիսը Պետդեպարտամենտում։ Միջադեպի մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։...
Աղբյուր` Panorama.am
21:33
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում հանդիպումներ է ունեցել . ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են.  «Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ,...
Աղբյուր` Panorama.am
21:14
Ռուբեն Վարդանյանի ուղերձը կարդալիս սիրտս կտոր-կտոր է լինում. Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է. «Ռուբեն Վարդանյանի ուղերձը կարդալիս սիրտս կտոր-կտոր է լինում։ Եթե այս գողգոթայի պատճառ...
Աղբյուր` Panorama.am
20:58
Վաղը մարզահամերգային համալիրում կմեկնարկեն մենամարտերը
Հունվարի 16-ին «Դալմա Գարդեն Մոլ»-ում տեղի ունեցավ «Ночь чемпионов IBA» պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի մասնակից...
Աղբյուր` Panorama.am
20:50
Ժամանակն է մերկացնել Ալիևի բռնապետությունն ու նրա դաշնակիցներին․ Լուիս Մորենո Օկամպո
Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի հոդվածը տարածել է «Free Armenian Hostages» (ազատություն...
Աղբյուր` Panorama.am
20:35
Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ երկխոսության, սպասում են ամերիկյան կողմի ազդանշանին
Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը բազմիցս ասել է, որ Ռուսաստանը պատրաստ է երկխոսության ԱՄՆ-ի հետ, իսկ Մոսկվան հանգիստ սպասում է ամերիկյան...
Աղբյուր` Panorama.am
20:22
Տուժող կողմը պահանջում է ռեալ պատիժ նշանակել Ջալալ Հարությունյանի նկատմամբ
Դատարանը, մեղադրական վերդիկտ կայացնելով, հաստատված է համարել, որ Դ 20 դիբիզիոնի վրա հարձակման ժամանակ մոտեցող հակառակորդի ուղղությամբ...
Աղբյուր` Panorama.am
20:12
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ ապօրինի ջրօգտագործման կասեցումը վերացվել է
«Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները «Դրիմ Ռեսթ» ՍՊԸ-ին պատկանող Կոտայքի մարզում գործող «Արթուրս...
Աղբյուր` Panorama.am
20:01
Կոռուպցիոն և անօրիանական ցանկացած երևույթ կոշտ արձագանք է ստանալու․ ՊԵԿ նախագահ
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը մամուլի ասուլիսի ժամանակ ամփոփել է 2024 թվականի ընթացքում Կոմիտեի կողմից իրականացված...
Աղբյուր` Panorama.am
19:44
Դուք ծա՞ռ եք ընտրում, թե՞ հաստ պոչով «պոլի փայտ»․ Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությւոնների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը գրում է. «Հիմա էլի կասեն «չար ու...
Աղբյուր` Panorama.am
19:15
Վրաստանը կօգտագործի իր ողջ ներուժը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելու համար
Վրաստանը ԵՄ անդամակցության թեկնածու երկիր է, և մենք պետք է քայլեր ձեռնարկենք այդ ուղղությամբ՝ վերջնական նպատակին հասնելու համար։ Սա պահանջում է...
Աղբյուր` Panorama.am
18:46
Կանոնադրությամբ սահմանվում է երկու երկրների գործընկերության ռազմավարական բնույթը․ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի պարզաբանումնել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության և հանձնաժողովի վերաբերյալ ԶԼՄ-ների հարցերին՝...
Աղբյուր` Panorama.am
18:35
Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել սկսել պետական ​​սահմանի սահմանազատման համալիր աշխատանքները հյուսիսային հատվածից․ ԱԳՆ
Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների տասնմեկերորդ հանդիպման արդյունքների վերաբերյալ ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
18:21
Իմ ձերբակալման առաջին օրվանից ի վեր ես ոչ մի ցուցմունք չեմ տվել․ Ռուբեն Վարդանյանն ուղերձ է հղել
Բաքվի բանտում ապօրինի պահվող քաղբանտարկյալ Ռուբեն Վարդանյանն ուղերձ է փոխանցել։ Այն փոխանցել է ընտանիքին հեռախոսազանգի ընթացքում։...
Աղբյուր` Panorama.am
18:10
Թուրքիայի բնակչության թիվը 2100-ին կնվազի՝ կազմելով 77 միլիոն
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն (TÜİK)-ը հրապարակել է «Բնակչության կանխատեսումներ. 2023-2100թթ.» հետազոտության արդյունքները։...
Աղբյուր` Panorama.am
18:00
Սերգեյ Մելքոնյան. Իսրայելը չհաղթեց, ՀԱՄԱՍ-ը չպարտվեց
Պատմական գիտությունների թեկնածու, վերլուծաբան, APRI Armenia-ի գիտաշխատող Սերգեյ Մելքոնյանը մի քանի հիմնական նկատառումներ է ներկայացրել Իսրայելի...
Աղբյուր` Panorama.am
17:55
Երևանի փոխքաղաքապետը՝ միջմարզային ուղևորափոխադրողներին Երևան մտնել արգելելու մասին
Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն անդրադարձել է միջմարզային ուղևորափոխադրողներին Երևան քաղաք մուտք գործել արգելելու մասին...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ըստ կանխատեսումների՝ առաջիկա օրերին սառը օդի լճացում չի կանխատեսվում
Այսօր ցերեկայն ժամերին արդեն 8 օր Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռնային գոտում և Արարատյան դաշտում լճացած սառը օդի շերտը...
Աղբյուր` Panorama.am
17:45
ՊՆ-ում քննարկվել են Հայաստանի և Հնդկաստանի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր
 ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային, Հայաստանում...
Աղբյուր` Panorama.am
17:38
Հանրակրթության նոր չափորոշիչը հաջորդ տարի կներդրվի ևս 4 դասարաններում
«Թեև գործընթացը բարդ է և երկար ժամանակ է պահանջում, սակայն կարևոր է այն մշտական ուշադրության կենտրոնում պահելը, որպեսզի առավելագույն...
Աղբյուր` Panorama.am
17:29
Մաքսային հավաքագրումների մասում անկումներ կան՝ պայմանավորված երկու բնական գործոնով. Էդուարդ Հակոբյան
«Հարկային եկամուտների առումով մենք հետաքրքիր տարի ենք ունեցել,  և գրանցվել է 5.1 % աճ, կամ ավելացել է շուրջ 117 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
17:18
Հայաստանը ներառվել է Vanity Fair Italy-ի 2025 թվականի ճամփորդական ուղղությունների ցանկում
Հայաստանն ընդգրկվել է Vanity Fair Italy իտալական ամսագրի 2025 թվականի լավագույն զբոսաշրջային ուղղությունների ցանկում: «Հայաստանը փոքր...
Աղբյուր` Panorama.am
17:12
Պատվերով սպանություն կատարելու փորձի մեջ մեղադրվող անձը հանձնվել է ՄԹ իրավասու մարմնին
Գլխավոր դատախազը բավարարել է Միացյալ Թագավորության միջնորդությունը Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Մեծ...
Աղբյուր` Panorama.am
17:02
Այնպես չէ, որ փաստաթղթով մենք անմիջապես ԱՄՆ-ից տրամադրվող անվտանգության ինչ-որ բարձիկ ենք ձեռք բերում. Սուրեն Սարգսյան
2020  թվականի 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի անվտանգային արտաքին ճարտարապետությունը էական փոփոխությունների ենթարկվեց։ Հայաստանը փաստացի...
Աղբյուր` Panorama.am
17:01
ՃՏՊ-ների հետևանքով զոհերի, վիրավորների թիվը նվազել է. Արփինե Սարգսյան
«2024 թվականին էականորեն կրճատվել է ինչպես ճանապարհատրանսպորտային պատահարների, այնպես էլ զոհերի և վիրավորների թիվը»,- ասուլիսում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Քաղաքապետարանը գործնականում թալանում է երևանցիներին. Չախոյան
17:09 15/01/2025

Քաղաքապետարանը գործնականում թալանում է երևանցիներին. Չախոյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}