Արցախի 6 օրվա իշխանությունն ամեն ինչում մեղավո՞ր է, 6 տարվա իշխանությունը ոչնչում մեղավոր չէ՞. Քրիստինե Վարդանյանը՝ Միրզոյանին
«Անթույլատրելի է Արցախի ղեկավարությանը որևէ բանի մեջ մեղադրելը։ Այսինքն, 6 օրվա իշխանությունն ամեն ինչում մեղավո՞ր է, 6 տարվա իշխանությունը ոչնչում մեղավոր չէ՞։ Սա՞ եք ասում»,- ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ արձագանքելով ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարություններին։
Նա հարցադրում արեց, թե ի՞նչ է զիջում Ադրբեջանը Հայաստանին. «Եթե Ադրբեջանը զիջում է այն, որ ընդունում է իր կողքը Հայաստանի Հանրապետություն կա, այսինքն դառնում է, որ դուք Ադրբեջանը սարքել եք Հայաստանի Հանրապետության անվտանգության երաշխավոր։ Այո, Ադրբեջանն ընդունում է, որ կողքը Հայաստան կա, բայց չի ընդունում ինչ սահմանով և որ տարածքում գոյություն ունի։
Եթե դա է ձեր բանակցային արդյունքը, ասեք՝ որ դուք Ադրբեջանը սարքել եք մեր անվտանգության երաշխավորը»։
Ք.Վարդանյանը նաև հայտարարեց, որ վերահաստատում է՝ այն փաստաթուղթում, որն առնվազն ինքը տեսել է ու բանակցվում էր, չկա 29 հազար 800 քկմ. ամրագրում. «Ադրբեջանը չի ընդունում սահմանազատման, սահմանագծման հիմքը, չկա որևէ մեխանիզմ, որը երաշխավորում է, որ այդ փաստաթուղթը ստորագրելու հաջորդ օրը Ադրբեջանն էլի չի հարձակվում։
«Ձեր վարած քաղաքականության գնահատականը տրել է պատմությունը՝ 2023 թվականը հայ ազգի երկորդ ցեղասպանության տարին է, մենք ունեցանք 1915 թվականի ցեղասպանության գունավոր նկարների տարբերակը հայկական երկու պետոթյան գոյության պայմաններում»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Հարակից հրապարակումներ`
- Ամուսնու դավաճանությանն ի պատասխան, ինքն էլ գնում դավաճանում է, ոչինչ չի շահում, այլ դառնում է փչացած.Լևոն Քոչարյան
- Միրզոյանն ու Ֆիդանը վերահաստատել են Հայաստան-Թուրքիա սահմանը մասնակի բացելու պայմանավորվածությունը
- Մենք Տավուշի մարզից գյուղեր հանձնելու վերաբերյալ չենք բանակցում. Արարատ Միրզոյան
- 23 մարդ դեռեւս պահվում է անազատության մեջ Բաքվում. Արարատ Միրզոյան
- Խաղաղության պայմանագրի սկզբունքային հարցերում առայժմ շատ շոշափելի արդյունքներ չկան. Արարատ Միրզոյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան