22 համարի երթուղայինի վարորդին հարվածել է կին ուղևորը՝ իր ուզած տեղը կանգառ չկատարելու համար
22 համարի երթուղային տրանսպորտում կին ուղեւորը ընթացքի ժամանակ հարվածել է վարորդ Ավետիք Պարսամյանի գլխին։ Ճակատի շրջանում վարորդը ստացել է մարմնական վնասվածք։ Վեճն արձանագրել է «Հրապարակ»-ի նկարահանող խումբը։
«Ուղևորը հարվածել է գլխիս՝ իր ուզած տեղը կանգառ չկատարելու համար, վկաները կարող են փաստել։ Ժողովուրդ ջան, եկեք պատմեք, թե ոնց խփեց գլխիս։ Խի, որ ուղևորի ուզած տեղը վարորդը չի կանգնում, պիտի ընթացքի վրա վարորդին հարվածե՞ն, խի սա անելու բան ա»,-պատմեց վարորդը։
Նա նշեց, որ պատրաստվում է բողոք ներկայացնել իրավապահներին։
Դեպքի վայր են են եկել ՀՀ ՆԳՆ ոստիկանները, որոնց կին ուղեւորը, որն ի դեպ մանկահասակ երեխայի հետ էր, պատմում էր, թե մինչեւ ավտոբուս բարձրանալը վարորդին հարցրել է՝ այս տրանսպորը գնու՞մ է Մաշտոց, ասել է՝ այո, վարորդը չի գնացել, ինչն էլ դարձել է վեճի պատճառ։
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա