2024 թվականը կլինի ռեկորդային ամենատաք տարին դիտարկումների ողջ պատմության ընթացքում
45% հավանականությամբ 2024 թվականը կլինի ռեկորդային ամենատաք տարին դիտարկումների ողջ պատմության ընթացքում։ Նման կանխատեսում է իր էջում հրապարակել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։
2024 թվականի փետրվարը, որի ջերմաստիճանը 1,36°C-ով բարձր է եղել միջին ցուցանիշից, երկրագնդի դիտարկումների ողջ պատմության ընթացքում դարձել է ամենատաք փետրվարը:
Երկրի վրա ջերմաստիճանի ռեկորդային գերազանցւմները փետրվարին շարունակվել է ինը ամիս։
Համաշխարհային ծովային սառույցի մակերեսը չորրորդն էր մեծությամբ 46 տարվա դիտարկումների մեջ և կազմել է 6,47 միլիոն քառակուսի մղոն 460,000 քառակուսի մղոնով ցածր 1991-2020 թվականների միջին ցուցանիշից:
Փետրվարին ամբողջ աշխարհում տեղի է ունեցել տասնմեկ անվանված փոթորիկ, որը գերազանցում է 1991-2020 թվականների միջին ցուցանիշը 4-ով:
.
Համաձայն Բնապահպանական տեղեկատվության ազգային կենտրոնների (NCEI NOAA) տարեկան գլոբալ ջերմաստիճանի կանխատեսման՝ 45% հավանականությամբ 2024 թվականը կլինի ռեկորդային ամենատաք տարին դիտարկումների ողջ պատմության ընթացքում և 99% հավանականությամբ կլինի ամենատաք տարիների հնգյակում։
.
Փետրվարին Հյուսիսային կիսագնդում ձյան ծածկույթը ցածր է եղել 1991-2020 թվականների միջինից: Ե՛վ Եվրասիայում և՛ Հյուսիսային Ամերիկայում միջինից ցածր համապատասխանաբար՝ 240,000 և 490,000 քառակուսի մղոնով , ընդ որում վերջինս երրորդ տեղն է զբաղեցրել ռեկորդային ամենացածր ընդհանուր ցուցանիշով:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա