Մատենադարանում կանկացվի հայ-իրանական գիտաժողով՝ նվիրված Անդրե Սևրուգյանի 130-ամյակին
Մարտի 21-22-ին Մատենադարանում տեղի է ունենալու «Պատկերի պոեզիան» խորագրով հայ-իրանական գիտաժողով՝ նվիրված իրանահայ գեղանկարիչ Անդրե Սևրուգյանի 130-ամյակին: Այս մասին հայտնում են Մատենադարանից։
«Հունվարի 26-31-ը Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրենի գլխավորած պատվիրակության՝ Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած այցի ընթացքում արդյունավետ քննարկումներ տեղի ունեցան Իրանի խոշորագույն ձեռագրական և գիտական կենտրոնների ղեկավարների հետ:
Ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում՝ մարտի 21-22-ին Մատենադարանում տեղի է ունենալու «Պատկերի պոեզիան» խորագրով հայ-իրանական գիտաժողով՝ նվիրված իրանահայ գեղանկարիչ Անդրե Սևրուգյանի 130-ամյակին:
Գիտաժողովը կազմակերպվում է ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան, ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակութային կենտրոնի և Սևրուգյան հիմնադրամի հետ համագործակցությամբ:
Գիտաժողովին զեկույցներով հանդես են գալու շուրջ երկու տասնյակ անվանի գիտնականներ Հայաստանի, Իրանի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Հունգարիայի առաջատար հաստատություններից»,- նշում են Մատենադարանից։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան