Քաղաքապետարանի կին պաշտոնյան կալանավորվել է
Երևանի քաղաքապետարանի՝ կոռուպցիոն գործով երեկ ձերբակալված պաշտոնատար անձը կալանավորվել է՝ երկու ամսով։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է Հակակոռուպցիոն դատարանի մամուլի խոսնակ Մերի Գևորգյանը։
Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության քաղաքաշինական փաստաթղթերի ձևակերպման 2-րդ բաժնի գլխավոր մասնագետ Քնարիկ Պետրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին քննիչի միջնորդությունը։
Ավելի վաղ հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը հայտնել էր, որ 5 անձ է ձերբակալվել, որոնցից մեկը` Երևանի քաղաքապետարանի պաշտոնյա։ Նրան մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալու համար։
Հարակից հրապարակումներ`
- Երևանի քաղաքապետարանում խուզարկությունից հետո ձերբակալվել են աշխատակիցներից 1-ը և ևս 4 անձ
- Քաղաքապետարանից հաստատում են՝ խուզարկություն է
- Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկում է քաղաքապետարանի վարչություններից մեկը