Ադրբեջանցիներն Արցախում ավերել են զոհված զինծառայողներին նվիրված հուշահամալիրը, անհետացրել է 13-րդ դ. արձանագիր խաչքարը
Ադրբեջանցիներն ավերել են Արցախի Ծար գյուղում գտնվող արցախյան ազատամարտում զոհված հայ զինծառայողներին նվիրված հուշահամալիրը, անհետացրել 1224 թ․ արձանագիր խաչքարը։ Այս մասին ահազանգում է ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային Ժառանգության Գիտահետազոտական Կենտրոն» ՊՈԱԿ-ը։
«Համացանցում հայտնված լուսանկարները ցույց են տալիս, որ Արցախի Ծար գյուղի 13-րդ դարի նշանավոր խաչքարն այլևս իր տեղում չէ։ Մեր մշտադիտարկումները և որոնումները խաչքարի ֆիզիկական վիճակի վերաբերյալ անարդյունք մնացին։ Հաշվի առնելով Ադրբեջանի քաղաքականությունը հայկական պատմամշակութային ժառանգության նկատմամբ՝ ենթադրելի է, որ հայկական խաչքարագործության այս եզակի օրինակը ոչնչացված է»,- նշված է ՊՈԱԿ-ի ֆեյսբուքյան էջում։
Խաչքարային մշակույթը հայկական պատմամշակութային ժառանգության ինքնատիպ դրսևորումներից է, որի կերտման արվեստն ու խորհրդաբանությունը դեռևս 2010 թ․ արժևորվել և ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկ»-ում։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի թիրախում է Արցախի պետական համալսարանը
- Ստեփանակերտի Վերածննդի հրապարակի հարակից տարածքում ադրբեջանցի վանդալները քանդել են ավանդական հայ տատիկի կերպարը
- Ադրբեջանցի վանդալները քանդել են Ստեփանակերտի Վերածննդի հրապարակի պատկերաքանդակները
- Արցախի թեմ. Մեզ համար առավել ցավալի է մեր անզոր վիճակը, որ չենք կարողանում արձագանքել կամ կանխել վանդալիզմի դեպքերը
- Ադրբեջանն Արցախում անկախության շրջանի հուշարձանների ոչնչացմամբ փորձում է ջնջել անկախ պետության գաղափարը. Արմինե Տիգրանյան
- Ադրբեջանցիները ձևափոխում են Արցախ բանկի գրասենյակի շենքը և թալանում են Ազգային ժողովի շենքը
- Ադրբեջանցիները հանել են Արցախի Վանքասարի եկեղեցու խաչը
- Ադրբեջանցիները հասան Աշտարակ քաղաքին՝ «օղուզ-թյուրքական ցեղերի հայրենիքն է անհիշերի ժամանակներից»
- Ադրբեջանցիները Ստեփանակերտում ավիրել են Արցախի հերոս Բեկորի հուշարձանը
- Ադրբեջանցիները վերադարձրել են Արավուսի արոտավայրից գողացած ոչխարները
- Ադրբեջանցիները գողացել են Արավուսի բնակիչների ոչխարները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան