
«Ուրարտուի» 3 ֆուտբոլիստ հրավիրվել է հայաստանի Մ-21 տարեկանների հավաքական
Մարտի 17-ից 26-ը Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն-ակադեմիայում ուսումնամարզական հավաք կանցկացնի։
«Ուրարտուից» Հայաստանի երիտասարդական հավաքական են հրավիրվել հարձակվող Գևորգ Տարախչյանը և պաշտպաններ Խարիտոն Այվազյանն ու Էրիկ Սիմոնյանը։
Ֆուտբոլային ակումբից հայտնում են՝ մեր ընտրանին ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի 2025թ․ Մ-21 առաջնության որակավորման փուլի շրջանակում նախ Մոնտենեգրոյում կմրցի տեղի հավաքականի հետ, այնուհետև Երևանում՝ Արմավիրի քաղաքային մարզադաշտում կընդունի Ռումինիայի Մ-21 տարեկանների հավաքականին։
Պոդգորիցայում հանդիպումը կայանալու է մարտի 22-ին, ժամը 18։00-ին, իսկ Ռումինիայի հետ հանդիպումը՝ մարտի 26-ին՝ 15։00-ին։
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին