Արվեստի ստեղծագործությունների համաշխարհային շուկայի ծավալը նվազել է
Art Basel-ի և UBS-ի զեկույցի համաձայն, 2023 թվականին արվեստի համաշխարհային շուկայում վաճառքի ծավալը կազմել է 65 միլիարդ դոլար՝ 4%-ով պակաս նախորդ տարվա համեմատ:
Այնուամենայնիվ, այս ցուցանիշը դեռևս գերազանցում է մինչև համաճարակի բարձր մակարդակը՝ 64,4 միլիարդ դոլար:
artguide.com-ը գրում է, որ արվեստի շուկայում վաճառքի նվազումը պայմանավորված է այնպիսի գործոններով, ինչպիսիք են բարձր գնաճ, աշխարհի տարբեր մասերում ռազմական գործողություններ և Չինաստանի տնտեսական աճի հետ կապված անորոշություն: Աճ է նկատվում նաև լոգիստիկայի և վարձակալության ծախսերում:
Ըստ զեկույցի, ԱՄՆ-ը մնում արվեստի ամենամեծ շուկան՝ չնայած վաճառքի նկատելի անկմանը, Չինաստանը առաջ է անցել Մեծ Բրիտանիայից՝ դառնալով աշխարհում արվեստի վաճառքի երկրորդ խոշոր շուկան, աճուրդներում վաճառքները նվազել են, առցանց վաճառքը գտել է իր տեղը արվեստի աշխարհում: Նշվում է նաև, որ Արվեստի դիլերների մեծ մասը լավատեսորեն է տրամադրված 2024 թվականի վաճառքի վերաբերյալ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան