23 մարդ դեռեւս պահվում է անազատության մեջ Բաքվում. Արարատ Միրզոյան
«Հումանիտար հարցերով առաջընթաց ենք ունեցել 2023-ին»,- ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Նա հիշեցրեց, որ 2023-ի դեկտեմբերի 7-ին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների աշխատակազմերի միջև համատեղ հայտարարություն եղավ, որի արդյունքում ազատ արձակվեց 32 հայ ռազմագերի, և 2 ադրբեջանցի ռազմագերի։
«Այս պահի դրությամբ 23 մարդ դեռևս պահվում է անազատության մեջ Բաքվում, նրանց ազատման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են», - ասաց Ա. Միրզոյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան