Մենք Տավուշի մարզից գյուղեր հանձնելու վերաբերյալ չենք բանակցում. Արարատ Միրզոյան
«Ես հասկանում եմ, որ քաղաքական ընդդիմությունը հակվածություն ունի ամեն ինչ ներկայացնել որքան հնարավոր է սև լույսի ներքո ու անել պնդումներ, հետո այդ պնդումից բխեցնել հարց»,- ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ ասաց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հարցերին։
Նա նշեց, որ թեմատիկային մի քիչ ավելի պակաս ծանոթ մարդու մոտ կձևավորվի տպավորություն, որ այդ պնդումը փաստ է, հետո ուղեղը կսկսի մտածել հարցի մասին։
«Ասում եք՝ Տավուշի մարզից գյուղեր եք հանձնում։ Ուրեմն Հայաստանի որևէ պաշտոնյա իրավունք չունի վարել որևէ բանակցություն ոչ միայն Տավուշի մարզի, ոչ էլ ՀՀ տարածքի որևէ այլ գյուղ որևէ մեկին հանձնելու վերաբերյալ։ Որևէ մեկը չի կարող Տավուշի մարզից գյուղեր հանձնել որևէ այլ երկրի։ Սա աքսիոմատիկ ճշմարտություն է, որի երաշխավորման համար նախատեսված են իրավական մեխանիզմներ։
Մենք Տավուշի մարզից գյուղեր հանձնելու վերաբերյալ չենք բանակցում»,- ասաց Միրզոյանը։
Անդրադառնալով Հռոմի ստատուտի վավերացման մասին հարցին՝ նա պատասխանեց. «Ասում եք՝ մենք ասել ենք, որ Ալիևին դատելուն պակասում է Հռոմի ստատուտը։ Ես չեմ հիշում ոչ ինձ, ոչ էլ որևէ այլ պաշտոնյայի այս նախադասությունն արտաբերելիս։ Իսկապես չեմ հիշում։ Ես այդպիսիս բան չեմ ասել, չեմ էլ հիշում, որ ոչ իմ ղեկավարը, ոչ էլ գործընկերները նման բան ասած լինեին։
Ես երբևէ ասե՞լ եմ, որ Հռոմի ստատուտն ընդունում ենք Ալիևին դատելու համար։
Մենք ասել ենք՝ Հռոմի ստատուտը մենք վավերացրել ենք հավատալով, որ դա ու միջազգային քրեական դատարանի մաս կազմելը կավելացնի մեր անվտանգության աստիճանը»։
Հարակից հրապարակումներ`
- Սուրենյանց. Ինչի մասին է Տավուշի հայտնի տարածքը հանձնելու Ադրբեջանի պահանջը
- Տավուշի 4 գյուղը մեր վարչատարածքային բաժանման մեջ չեն գտնվում, 29.800-ից դուրս են․ Գնել Սանոսյան
- Չալաբյան. Փաշինյանը հաստատեց՝ պատրաստվում է հանձնել Տավուշի սահմանագծի կարևոր մի հատված՝ քողարկել դա «խաղաղության օրակարգի» կեղծ թեզերով
- Ադրբեջանը նպատակ ունի սահմանազատումը սկսել և ավարտել Տավուշի հատվածում․ «Ապրելու երկիր»
- Հարձակման ամենահավանական ուղղությունը Տավուշն է. ԱՄՆ հետախուզությունը՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին
- Նիկոլ Փաշինյան. Չեմ բացառում, որ կարող է դելիմիտացիայի գործընթացը սկսել Տավուշի մարզից
- Վարդան Ոսկանյան. Տավուշի մարզի չորս գյուղերը մեր հայրենիքի սրբազան հողի անքակտելի մաս են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան