Դե ֆակտո, տարվա մեջ 365 օր բախվում ենք սպառողների իրավունքների խնդիրներին. Բաբկեն Պիպոյան
«Դե ֆակտո, տարվա մեջ 365 օր բախվում ենք խնդիրների, հասկանում, որ սպառողների պրոբլեմները լուծում չեն ստանում և միայն Սպառողների պաշտպանության օրն այդ խնդիրները սկսում ենք արձանագրել՝ ակնկալելով, որ պատասխանատուները ականջալուր կլիննե»,-Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրը հրավիրված ասուլիսում ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը
Նա տեղեկացրեց, որ այս տարի օրվա միջազգային կարգախոսն է. «Արդար, պատասխանատու արհեստական բանականություն սպառողների համար»։
Ըստ բանախոսի՝ աշխարհը դինամիկ առաջա է գնում սպառողների իրավունքների պաշտպանության և կանոնակարգման հարցում, իսկ Հայաստանում դոփում են տեղում։
Պիպոյանը հայտնեց, որ «Սպառողների իրավունքների պաշտպանության» մասին ՀՀ օրենքը ընդունվել է 2011 թվականի և վերջին 10 տարվա ընթացքում փոփոխվել 2-3 անգամ՝ մի քանի բառի խմբագրմամբ, մինչդեռ աշխարհն արդեն կարգավորում է արհեստական բանականության և սպառողների իրավունքների հարաբերությունները։
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահն անդրադարձավ նաև սպառողների իրավունքների խախտման դեպքերին։
«Սպառողների իրավունքների պաշտպանության գործընթացում կա սկզբունք՝ նախազգուշավորության սկզբունք, այսինքը ոչ թե պետք է ապացուցել, որ վտանգավոր է, այլ քանի չեն ապացուցել, որ անվտանգ է, դադարեցնում են տվյալ օբյեկտի գործունեությունը։ Մեր մոտ տեղի է ունենում թունավորում և 7 օր ռեստորանն աշխատում է, ոչ մեկն այն չի փակում»,- տեղեկացրեց Պիպոյանը։
Նա նշեց, որ բոլորին պարզ էր, որ այդ ռեստորանում է թունավորումը, բայց չէին պարզել, թե աղբյուրը որն է և թույլատրել էին ռեստորանը աշխատի այդ ռիսկի պայմաններում, ինչն անթուլատրելի է։
Հարակից հրապարակումներ`
- Էլեկտրոնային դեղատոմսի համակարգի նման ձևով ներդրման մեջ ես կոռուպցիոն ռիսկեր եմ տեսնում. Բ. Պիպոյան
- Բաբկեն Պիպոյան. Ավտոբուսի պարկի տնօրենը քանի՞ օգնական ունի, նրանց աշխատավարձն ու կռեսլոյի գինն ուղեվարձի ինքնարժեքի մեջ մտցրե՞լ եք
- Մենք այսօր ունենք տրանսպորտային համակարգի ուռճացված ինքնարժեք. Բաբկեն Պիպոյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան