Եթե Փաշինյանն ուզում է մեր կանանց նմանացնել իր կնոջը, լավ, մենք ի՞նչ ենք արել, որ ուզում ես մեզ անպատվես. Զոհվածի հայր
«Մեզ համար հերոսն այն մարդն է, ով հայրենիքի համար կյանքը զոհել է, հերոսը «Եռաբլուրի» տղաներն են, Արցախյան առաջին պատերազմի ժամանակ Շուշին ազատագրած տղաներն են»,-ասուլիսում ասաց «Որդիների կանչ» ՀԿ անդամ Արա Ռոստոմյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանը հայտարարությանը, թե «Հայաստանի թիվ մեկ հերոսը հարկատուն է»:
Նա ընդգծեց, որ նրանք բոլորը գիտակցված են գնացել հայրենիքը պաշտպանելու։
«Այսինքն իրենք հերոս չե՞ն, մարդն աշխատում է, միլիոններ է առնում, կեսը տալիս է , հերո՞ս է։
Աննա Հակոբյանն էլ է հերոս։ «Իմ քայլը» հիմնադրամի տնօրեն է դարձել, չգիտեմ էլ՝ հիմնադրամները հարկատու են, թե ոչ։ Մեկ որ Աշոտիկ էր ծնել, այդ ժամանակ հերոս դարձավ, հիմա էլ արդեն տնօրեն է դարձել, հիմա հերոս կդառնա։
Եթե Փաշինյանն ուզում է մեր կանանց նմանացնել իր կնոջը, լավ, մենք ի՞նչ ենք արել, որ ուզում ես մեզ անպատվես»,- ասաց Ա. Ռոստոմյանը։
Հարակից հրապարակումներ`
- Աննա Հակոբյանը նշանակվել է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն
- Մարդա մեկը հարկատուներին «Ազգային հերոսի» կոչում է տալիս, այս ձևո՞վ են տալիս. Ատոմ Մարգարյան՝ արտագնա աշխատողներին հարկելու մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա