Իրանի և Ադրբեջանի միջև կոնֆլիկտը կանխորոշված է. Քաղաքագետ
«Ադրբեջանն Իրանի համար նույն խնդիրներն է առաջացնում, ինչ Ուկրաինան' Ռուսաստանի։
Ուկրաինայի և Ադրբեջանի պետական քաղաքականությունը հիմնված է ազգայնականության վրա, ծայրահեղ դրսևորումներով, հաճախ հիմնված ատելության քարոզի վրա»,-նման համոզմունք է հայտնում քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
Նրա խոսքով, եթե Ուկրաինան համարում է, որ Ռուսական պետականությունը ծնվել է Ուկրաինայում' Կիևում, ապա Ադրբեջանում համարում են, որ թյուրքերն են միավորել Իրանը, 7-րդ դարում արաբական արշավանքներից հետո փլուզված պատմական Իրանի ավերակների վրս, իսկ մինչ այդ թյուրքական ցեղերն էին տիրում այնտեղ, այսինքն իրենք Իրանում պետականստեղծ էթնոս են։
«Ռուսաստանն ու Իրանը բազմազգ իմպերիաներ են, Ադրբեջանն ու Ուկրաինան ազգայնամոլության տարածքներ են։ Եթե Ուկրաինան Համառուսաստան է դարձել, ապա Ադրբեջանը' Հակաիրան։
Դա իմպերիների (կայսրություն բառը չի արտահայտում իմպերիանի բնույթը) և ազգայնական նախագծերի կոնֆլիկտներ են ու նրանք բնույթով անհամատեղելի են։
Իրանի և Ադրբեջանի միջև կոնֆլիկտը կանխորոշված է, խնդիրը ժամանակի և ներգրավվող ուժերի կազմի մեջ է»,-գրում է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան