Միրզոյանն ու Ֆիդանը վերահաստատել են Հայաստան-Թուրքիա սահմանը մասնակի բացելու պայմանավորվածությունը
«Թեև վերջնանպատակն իրականացված չէ՝ սահմանի ամբողջական բացում և դիվանագիտական հարաբերությունների հաստատում, այնուամենայնիվ, եղել են շատ ինտենսիվ իրադարձություններ»,- ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին:
Նա հիշեցրեց, որ հունվարի 6-ին թուրքական կողմը տեղեկացրել է, որ վերացվել են երկու երկրների միջև ուղիղ օդային բեռնափոխադրումներ կատարելու համար նախկինում առկա արգելքները, Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո 2023 թվականի փետրվարի 8-ին Հայաստանն ուղարկել է փրկարարական ջոկատ, հումանիտար օգնություն. «Շատ խորհրդանշական էր, որ հումանիտար օգնությունը՝ 7 բեռնատարներով Մարգարայի կամրջով հատեցին հայ-թուրքական սահմանը և հասցրեցին այն դրա կարիքն ունեցող բնակչությանը։
Ինքս նույն առիթով այցելեցի Թուրքիա, Անկարա, տեղի ունեցավ Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների առանձնազրույց, ապա ընդլայնված կազմով հանդիպում։
Այցի ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել մասնակիորեն բացել հայ-թուրքական սահմանը՝ երրորդ երկրների քաղաքացիների համար, նաև դիվանագիտական անձնագիր ունեցողների համար։ Նաև պայմանավորվածություն ձեռք բերեցինք Անիի կամրջի համատեղ վերանորոգման մասին։ Հիմա արդեն կոնկրետ արձանագրություններ են փոխանակվում Անիի կամրջի մասով, տեսնենք՝ ինչպես է այդ աշխատանքը հնարավոր կազմակերպել»։
Նա ցավով արձանագրեց, որ սահմանի մասնակի բացումը մինչ օրս իրականացված չէ, թեև այս մասին պայմանավորվածությունը նաև Թուրքիայի ԱԳ նոր նախարար Հաքան Ֆիդանի հետ հանդիպմանն են հնարավորություն ունեցել վերահաստատել։
«Մեզ համար կարևոր է խոսել և ներկայանալ ոչ միայն թուրքական կողմի պաշտոնյաների հետ, այլ նաև թուրք հասարակության հետ: Տեսնում ենք, որ հաճախ թուրքական հասարակությունում կան Հայաստանի և Հայաստանի որդեգրած քաղաքականության մասին պատկերացումներ, որոնք ամենևին չեն համապատասխանում իրականությանը: Եվ կարևոր են մեր դիրքորոշումներն, ընկալումներն՝ այդ թվում նաև Հայաստան-Ադրբեջան բանակցությունների վերաբերյալ ներկայացնել նաև թուրք գործընկերներին, հասարակությանը՝ առնվազն հասկանալի լինելու նպատակով»,-ասաց Միրզոյանը։
Հարակից հրապարակումներ`
- Այժմ մոտ ենք տարածաշրջանի խաղաղությանը․ Թուրքիայի նախկին վարչապետ
- Անկարայում ռուս և թուրք պաշտոնյաները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը
- Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատումը ներկայացվում է որպես «ժողովրդի ցանկություն», ինչն այդպես չէ․ Գեղամյան
- Միջանցքն առևտրի համար չէ, միջանցքը Թուրքիայի հնարավորությունն է իրականացնել պանթյուրքիզմ իր վաղեմի ծրագիրը. Գեղամյան
- Գևորգ Դանիելյան. Եթե Թուրքիան դեռ չի բացել արխիվները, ապա ինչպե՞ս են դրանք հասանելի դարձել հայտարարություն անողին:
- Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների լիակատար կարգավորման և սահմանի բացման. Ռուբինյան
- Միրզոյանն ու Հաքան Ֆիդան քննարկել են Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
- Ռուբեն Ռուբինյան. Հայաստանը երբեք չի համաձայնել իր տարածքում միջանցք տրամադրել Ադրբեջանին
- Սերդար Քըլըչը Ռուբինյանին առաջարկեց հանդիպել հաջորդ շաբաթ Երևանում
- Ռուբինյանը հույս ունի, որ թուրքական կողմը կպահի պայմանավորվածությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան