ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը մարտի 19-ին կայցելի Հայաստան
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը մարտի 19-ին կայցելի Հայաստան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել դաշինքի մամուլի ծառայությունը։
«Մարտի 19-ին պարոն Ստոլտենբերգը կժամանի Երևան, որտեղ հանդիպումներ կունենա Հայաստանի նախագահ պարոն Վահագն Խաչատուրյանի և վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանի հետ»,- նշված է հաղորդագրության մեջ։
Տարածաշրջանային այցի շրջանակում Ստոլտենբերգը մարտի 18-ին կմեկնի Ադրբեջան, որտեղ բանակցություններ կվարի Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի հետ:
Նույն օրը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կմեկնի նաև Թբիլիսի: Այնտեղ նա կհանդիպի Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի և վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ:
Հարակից հրապարակումներ`
- Այդ նույն Արևմուտքը բա ու՞ր էր, երբ ՆԱՏՕ-ի անդամ երկիրը հարձակվում էր մի բուռ Արցախի վրա․ Խաչիկ Մանուկյան
- Թուրքիան Լեհաստանում մասնակցում է ՆԱՏՕ-ի զորավարժությանը
- ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին. Խավիեր Կոլոմինա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան