Նաիր Տիկնիզյանը չի միանա Հայաստանի ազգային հավաքականին
Ռուսաստանի գավաթի խաղարկության խաղում ստացած վնասվածքի պատճառով Մոսկվայի «Լոկոմոտիվի» եզրային պաշտպան Նաիր Տիկնիզյանն այս ամիս չի միանա Հայաստանի հավաքականին։ Այս մասին հայտնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից։
«Նաիր Թիկնիզյանը Լոկոմոտիվի կազմում ստացած վնասվածքի պատճառով չի միանա ազգային հավաքականին։
Շուտափույթ ապաքինում ենք մաղթում մեր ընտրանու պաշտպանին»,- հայտնում են ՀՖՖ-ից։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Հայաստան - Կոսովո և Չեխիա - Հայաստան ընկերական հանդիպումներին ընդառաջ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հրապարակել էր հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան