Իրավունք 17:35 15/03/2024 Հայաստան

Նարեկ Սամսոնյանի դեմ քրգործով կայացվեց արդարացման վերդիկտ

«Նարեկ Սամսոնյանի նկատմամբ քրեական հետապնդումն ունի խտրական բնույթ ու քաղաքական ենթատեքստ»,-այսօր Երևանի քրեական դատարանում՝ դատավոր Տիգրան Ոսկանյանի նախագահությամբ տեղի ունեցած դատական նիստում հայտարարեց հասարակական գործիչ Նարեկ Սամսոնյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

Նա ընդգծեց՝ Սամսոնյանի նկատմամբ հետապնդումն իրականացվում է  հանցավոր բնույթ չունեցող խոսքի համար, խտրական ձևով, քաղաքական շարժառիթով։ Փաստաբանը նաև ասաց՝ այսօր դատարանում փորձելու են ոչ թե դա հիմնավորել, այլ դատախազի կողմից ներկայացված մեղադրանքներին հակափաստարկներ ներկայացնել։

Ռ. Մելիքյանը նշեց, որ Սամսոնյանը ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի արարքը ներկայացրել է որպես ինքնապաշտպանություն, ինչի մասին 4.5 րոպեի ընթացքում հինգ անգամ  «Իմնեմնիմի» փոդքասթ հաղորդավարները բարձրաձայնել են, որից երեք անգամ՝ Սամսոնյանը։

Փաստաբանն ընդգծեց, որ Նարեկ Սամսոնյանը մշտապես իր հրապարակային ելույթներում խոսում է քաղաքական գործընթացներում բռնության բացառման անհրաժեշտության մասին, ոչ թե այն բանի համար, որ օրենքով արգելված է, այլ սխալ է։

Մելիքյանը հիշեցրեց, որ ԱԺ-ում ՄԻՊ թեկնածուի քննարկման ժամանակ իշխանական պատգամավորներն օգտագործել են ատելության խոսք, մինչդեռ կայացվել է որոշում քրեական վարույթ չնախաձեռնելու մասին։ Իսկ Սամսոնյանի մասով սկզբունքային հակառակ որոշում է կայացվել։

Նարեկ Սամսոնյանն իր խոսքում նշեց՝ հաշվել է, որ 2018-2024 թվականների ընթացքում շուրջ 60՝ իսկ ավելի հստակ 56 անգամ ինքը բերման է ենթարկվել տարբեր տեսակի իրավախախտումների համար։

«Եղել է զենք-զինամթերք կրելու կասկածանքով։ Չկա նման բան։ Երեք օր անցկացրել եմ ՁՊՎ-ում, հետո դատարանը որոշել է՝ ձերբակալումն ապօրինի է։ Յոթ անգամ տրվել է իմ նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հաղորդում։ Յոթից երեքը բավարարվել է, մեկը սա է»,-ասաց Սամսոնյանը, երբ նրան ընդհատեց դատավորը՝ հույս հայտնելով, որ վիճակագրությունը երկար չէ, վարույթի վերաբերյալ է, հակառակ դեպքում կընդհատի նրան։

Սամսոնյանն ասաց՝ կարճ է, բայց իր փիլիսոփայական մոտեցումը հստակ է, եթե համարի, որ որևէ օրենք որպես քաղաքացի իր համար խախտելու ենթակա է՝  կխախտի ու դրա համար պատրաստ կլինի կրել պատասխանատվություն։

«Սա իմ կյանքի փիլիսոփայությունն է։ Այդ պատճառով բոլոր մեղադրանքներն ինձ համար վիրավորական են եղել, որևէ մեկի տակ փաստական հիմք չի եղել»,-ասաց Սամսոնյանը։

Նա ընդգծեց, որ ներգրավված լինելով քաղաքական գործընթացներում՝ միշտ գիտակցել է իր խոսքի համար պատասխանատվությունը, եղել է շատ ուշադիր իր խոսքի նկատմամբ։

«Ես նայել եմ, բոլոր մեղադրանքները եղել են չխախտած օրենքի համար առերևույթ քաղաքական հետապնդում։ Սա ևս այդ ժանրից է։ Ես ունեմ հանգստություն, ես հանգիստ քնում եմ գիշերները, իմ երեխաների աչքերին նայում եմ ուղիղ, գլուխս չեմ կախում։ Ես ուզում եմ, որ ապագայում բոլոր որոշում կայացնող մարդկանց խիղճը հանգիստ լինի։ Ես պատրաստ եմ իմ կատարած հանցանքի համար պատասխանատվություն կրել, բայց ես հանցանք չեմ գործել։ Իմ խիղճը հանգիստ է, ես իմ գլուխը գիշերը հանգիստ եմ դնում բարձին»,-նշեց նա։

Դատարանը հեռացավ առանձին  սենյակ՝ վերդիկտ կայացնելու։ Վերադառնալուց հետո պարզ դարձավ, որ դատարանը կայացրել է արդարացման վերդիկտ։

«Մենք ունեցանք արդարացման վերդիկտ, սրանով դատավարությունը չի ավարտվել, լինելու են դատալսումներ՝ ռեաբիլիտացիայի, խափանման միջոցի հետ կապված հարցերը քննարկելու համար, լսումները նշանակվեցին մարտի 25-ին։ Ուրախալի է իհարկե, որ կայացվեց արդարացման վճիռ, երբ դրական ծիլեր, զարգացումներ ենք տեսնում, ուրախանում ենք։ Սա դրա դրսևորումներից է»,-վերդիկտի հրապարակումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

Հիշեցնենք, որ մեղադրական եզրակացության համառոտ եզրակացության համաձայն, Նարեկ Սամսոնյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ, քաղաքական հայացքներով պայմանավորված հանդես է եկել բռնություն գործադրելու հրապարակային կոչով, հրապարակայնորեն արդարացրել է բռնությունը.

«01.04.2023թ. «AntFake.am» կայքում հրապարակվել է ««զարկեց ճակտին, փռեց գետնին», ում պռոեկտն է էդգար Ղազարյանը. «իմնեմնիմի» փոդքասթ #05»», վերտառությամբ տեսագրությունը, որում առկա են բռնության կոչ ու բռնության արդարացում, որով Նարեկ Սամսոնյանը պատգամավորներին հորդորում է հետևել պատգամավոր Մհեր Սահակյանի օրինակին, մասնավորապես նշելով, որ «Կատաղած շանը կանխելու համար կան ոչ ֆիզիկապես սպանելու օրինակներ»: Մասնավորապես, հաղորդման ընթացքում Նարեկ Սամսոնյանի կողմից հնչեցվել են հետևյալ արտահայտությունները' «Ես ուզում եմ ասել, որ ես աջակցում եմ Մհերին, Մհերի արածը ողջունում եմ, բավականին բարձր եմ գնահատում Մհերի արածը, որովհետև Մհերը արել է մի բան, ինչը վաղուց պետք էր անել և ինչը ընդհանրապես պետքա հաճախ անել» և «ես շուտափույտ ազատություն եմ մաղթում Մհերին, ողջունում եմ նրան, տոկունություն եմ մաղթում և հորդորում եմ մնացած պատգամավորներին, ևս հետևել Մհեր Սահակյանի օրինակին: Թույլ մի տվեք շները Ձեր վրա հարձակվեն և կծեն: Կատաղած շանը նախականխելու համար կան բազմաթիվ ոչ, հա՞, ֆիզիկապես սպանելու օրինակներ, մեկը Մհերը Ձեզ բոլորիդ ցույց է տվել»:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

13:42
Ինչո՞ւ են այս տարի Հրապարակի տոնածառը շուտ ապամոնտաժում
Անցած տարիներին Երևանի ամանորյա զարդարանանք ու լուսավորությունը, Հանրապետության գլխավոր տոնածառը մնում էին մինչև հին տոմարով Նոր տարին՝ հունվարի...
Աղբյուր` Panorama.am
13:25
Բաքուն բողոք է հղել Մոսկվային՝ Ալիևի հասցեին «pedir» բառը հնչեցնելու համար
Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատունը դիվանագիտական ուղիներով ռուսական կողմին տեղեկացրել է քաղաքագետ Վլադիմիր Կարասևի հայտարարություններից հետո...
Աղբյուր` Panorama.am
13:12
Եթե Ադրբեջանը վստահ է իր իրավական դիրքորոշումների վրա, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում. Եղիշե Կիրակոսյան
«Ես չունեմ Հայաստանի՝ Բաքվին արած առաջարկների մասին տեղեկատվություն, բանակցությունները ԱԳՆ-ն է վարում»,- ԱԺ-ում լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
13:05
ՃՏՊ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին, կան հինգ տուժած
Հունվարի 10-ին, ժամը 08:59-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի...
Աղբյուր` Panorama.am
13:02
Մենք պետք է հանձնվենք, ջարդվենք և փախնենք, այսպիսի խնդիր է Փաշինյանի առաջ դրված. Հայկ Նահապետյան
Հայաստանի փորձագիտական շրջանակներում կարծում են, որ Նիկոլ Փաշինյանը համարժեք չարձագանքեց Ալիևի սպառնալիքներին։ Ինչպես կարելի է հակազդել Բաքվի...
Աղբյուր` Panorama.am
12:46
Ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
Հունվարի 10-ի ցերեկը, 11-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 15-ի ցերեկը սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում...
Աղբյուր` Panorama.am
12:40
Թրամփ. Պուտինը ցանկանում է հանդիպել, մենք պատրաստվում ենք
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ներկայումս նախապատրաստական աշխատանքներ են տարվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր...
Աղբյուր` Panorama.am
12:36
Քիշնևի օդանավակայանից մարդկանց տագնապի ազդանշանով տարհանել են
Քիշնևի օդանավակայանից ուղևորների տարհանման պատճառ դարձած ահազանգը կապված է հրդեհային ազդանշանի միացման հետ և պարզվել է, որ կեղծ է։ Դեպքի մասին...
Աղբյուր` Panorama.am
12:27
Լոս Անջելեսի հրդեհները կարող էին սկսված լինել հրկզիման պատճառով, կա ձերբակալված անձ
Լոս Անջելեսում անտառային հրդեհները, հնարավոր է, սկսվել են հրկիզմամբ։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ, ոստիկանությունն արդեն ձերբակալել է...
Աղբյուր` Panorama.am
12:17
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Դուբայի օպերայում
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հունվարի 17-19-ը Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում ներկայացնելու է «Սիմֆոնիկ...
Աղբյուր` Panorama.am
12:16
7-ժամյա աշխատանքային օրվա անցնելու դեպքում էլ արտաժամյա վճարի իրավանորմի չպահպանման ռիսկը կմնա. Էլեն Մանասերյան
«Մարդկային կապիտալի զարգացման գաղափարը և աշխատաժամանակի ճկունության և աշխատանքային հզորության կատարելագործման պատճառով է նախարարությունը...
Աղբյուր` Panorama.am
11:49
Վազգեն Սարգսյանի մասին պատմող ֆլիմում նկարահանվել է նաև Արսեն Լևոնյանը
Հայտնի դերասան Արսեն Լևոնյանը նկարահանվել է «Վազգենը.Վերջին Սպարապետը» ֆիլմում։ «Մեծ պատիվ էր այս ֆիլմում նկարահանվել...
Աղբյուր` Panorama.am
11:15
Այս տարի ավանդների փոխհատուցում կտրամադրվի մինչև 1942 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված քաղաքացիներին
2025 թվականին կշարունակվի ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ․ հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման...
Աղբյուր` Panorama.am
11:15
Փաշինյանի նախկին խորհրդական. Նիկոլ Փաշինյանը տեղյակ չէ, թե ինչ է կատարվում երկրում
«Նիկոլ Փաշինյանը գլուխ է գովում, որ հունվարի 1-6-ը օդային ճանապարհով Հայաստան է եկել 20% ավել մարդ, քան անցած տարի։ Սա տիպիկ օրինակ է, թե...
Աղբյուր` Panorama.am
11:08
Հրդեհի գոտում գտնվող Գլենդելում օդն ավելի մաքուր է քան Երևանում. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը ֆեյսբուքի իր էջում հրապարակել է այս պահին հրդեհի գոտում...
Աղբյուր` Panorama.am
11:08
WTA-250. Էլինա Ավանեսյանը դուրս է մնացել պայքարից
Հոբարթի մրցաշարի կիսաեզրափակչում աշխարհի 44-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը զիջել է աշխարհի 67-րդ ռակետ, ամերիկացի Մակարտնի Կեսլլերին:
Աղբյուր` Panorama.am
11:02
ՆԳՆ-ն հրապարակել է սկուտերների, սքեյթբորդների երթևեկության կանոնները
Դրանց խախտումը կառաջացնի տուգանքի նշանակում
Աղբյուր` Panorama.am
10:57
Քաղաքական մուրացկանությամբ խաղաղության չեն հասնում. Շարմազանով
«Ուղիղ 2 տարի առաջ,2023-ի հունվարի 10–ին Ալիեւն ասել է,որ «Մինսկի խմբի համաձայն Քելբաջարի ու Լաչինի շրջանները մնալու էին...
Աղբյուր` Panorama.am
10:35
«Ուրարտու»-ի կիսապաշտպանները հեռացել են ակումբից
Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և ֆուտբոլիստներ Անդրեյ Կրավչուկը և Լուքման Գիլմորն երկկողմանի համաձայնությամբ խզել են պայմանագրերը։...
Աղբյուր` Panorama.am
10:22
Բոլոր տվյալները հուշում են, որ Ալիևի և Փաշինյանի ելույթները համաձայնեցված էին. Արմեն Այվազյան
«Այնինչ, Ալիևն առաջիկայում չի համարձակվելու դիմել նոր պատերազմի Հայաստանի դեմ, որովհետև վախենալու է Իրանի ռազմական միջամտությունից, որի հետևանքներն իր համար կարող են մահացու լինել»։
Աղբյուր` Panorama.am
10:14
Անցնող տարին ամենաշոգն է եղել Արդյունաբերական դարաշրջանի ողջ պատմության մեջ
Անցած՝ 2024 թվականը, 1850 թվականից ի վեր ամենաշոգն է եղել։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Եվրոպական հեռահար զոնդավորման և...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լեհաստանում զբոսաշրջիկները «հավատացել» են ChatGPT-ին և արգելափակվել լեռներում
Լեհաստանում զբոսաշրջիկները մոլորվել են լեռներում՝ ChatGPT նեյրոնային ցանցի առաջարկած երթուղին հետևելուց հետո: Tatrzanski-ի հաղորդմամբ, մի...
Աղբյուր` Panorama.am
09:50
Առանց այն էլ միայնակ, «մերկ», անկյունում քշված Հայաստանի համար սա նոր սպառնալիքներ է բերելու. Աբրահամյան
«Ադրբեջանի տարածքային պահանջների ու պատերազմի սպառնալիքներին ի պատասխան, ՀՀ կառավարությունը հաստատեց ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագիծը և ուղարկեց ԱԺ»
Աղբյուր` Panorama.am
09:31
Ձեզ հետ ենք, սիրելի եղբայրներ…Բագրատ Սրբազան
Բաքվում ապօրինի պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և մյուս գերեվարված հայրենակիցների «դատավարություններից» առաջ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
09:30
Լոս Անջելեսում հրդեհի զոհերի թիվը հասավ 8-ի
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է ութի։ Նոր տվյալները հրպարակել է CNN-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին։...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Փաստ». Ասֆալտի հարցում էլ են այս իշխանությունները ձախողվել
«Փաստ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունը ամենաշատը գլուխ են գովում ասֆալտի թեմայով: Ավելին, վերջին...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Փաստ». Ինչ նոր պաշտոնանկություններ են սպասվում առաջիկայում, ովքեր են լքելու պաշտոնները
«Փաստ» թերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, տարեվերջի օրերին ՀՀ կառավարությունում թեժ քննարկում է եղել. Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
08:57
Հունվարի 10-ին փոխանակման կետերում դոլարի և ռուբլու փոխարժեքներն աճել են, եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 10-ին ժամը 08:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 393 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյանը որոշել է օրհներգի տեղերը փոխել իր ճաշակով, ու արդեն օրենքը խախտել են. Մանուկյան
12:55 10/01/2025

Փաշինյանը որոշել է օրհներգի տեղերը փոխել իր ճաշակով, ու արդեն օրենքը խախտել են. Մանուկյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}