Պուտին. Ուկրաինայի հարվածները Ռուսաստանին անպատիժ չեն մնա
Ռուսներն էլ ավելի մեծ միասնականությամբ կպատասխանեն սադրանքի փորձերին, և ուկրաինական հարվածներն անպատիժ չեն մնա։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին ասել է նախագահ Վլադիմիր Պուտինն՝ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ հանդիպման ժամանակ։
Պուտինը հայտնել է, որ Կիևի ռեժիմի ներկայացուցիչները մի քանի դիվերսիոն և ահաբեկչական գործողություններ են իրականացրել Ռուսաստանի սահմանամերձ շրջաններում՝ նախագահական ընտրությունների անցկացումը կանխելու նպատակով։
«Համոզված եմ, որ մեր ժողովուրդը դրան կպատասխանի ավելի մեծ համախմբվածությամբ, ո՞ւմ որոշեցին ահաբեկել՝ Ռուսաստանի բազմազգ ժողովրդին, սա երբեք չի եղել և, վստահ եմ, չի էլ լինի: Այս հարձակումներն անպատիժ չեն մնա»,- ասել է Պուտինը։