Սյունիք գերմանական պատվիրակություն է այցելել
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը մարտի 14-ին Մեղրիում ընդունել է Արտաքին հարաբերությունների գերմանական խորհրդի (DGAP) պատվիրակությանը, որի կազմում էին Շտեֆան Մայստերը (Արտաքին հարաբերությունների գերմանական խորհրդի Արևելյան Եվրոպայի, Ռուսաստանի և Կենտրոնական Ասիայի կենտրոնի ղեկավար) և Անաստասիա Պոչիումբան ( Արտաքին հարաբերությունների գերմանական խորհրդի գիտաշխատող):
Մարզպետարանից հաղորդում են, որ այս խորհուրդը գերմանական արտաքին քաղաքականության հետազոտական ինստիտուտ է: Այն անկախ, մասնավոր, անկուսակցական և շահույթ չհետապնդող կազմակերպություն է, ակտիվորեն մասնակցում է քաղաքականության ձևավորմանը և խթանում է Գերմանիայի արտաքին քաղաքականության ու միջազգային հարաբերությունների ըմբռնումը:
Սյունիքի մարզ այցի նպատակն է ծանոթանալ Հայաստանի հարավում տիրող իրավիճակին, դրա մասին ավելի ստույգ ու ամբողջական պատկերացում կազմել տեղում հանդիպումների միջոցով ու բարձրաձայնած խնդիրները, իրադրությունը ներկայացնել Գերմանիայում որոշում կայացնող մարմիններին։
Մարզպետը պատասխանել է հյուրերի հարցերին, որոնք մասնավորապես վերաբերում էին 2020-ից հետո Սյունիքում ստեղծված կացությանը, ԼՂ-ից տեղահանված ու այստեղ հաստատված մարդկանց ինտեգրացիային, անվտանգային, տնտեսական ու այլ թեմաների։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան