Մեր ինչին է պետք, որ մեր գերեզմանը եվրառեմոնտով լինի. Սուրեն Սուրենյանց
«Մենք ունեինք Երրորդ հանարպետության կոնցեպցիա, ազգային պետական օրակարգ, նախագիծ, որը մնաց 44-օրյա պատերազմի փլատակներում»,-«Ինչպես փոխել Հայաստանն աղետի տանող ընթացքը» քննարկման ժամանակ ասաց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
Հայտնելով, որ պետք է նոր կոնցեպցիա մշակվի որի, շուրջ չի հաջողվում կոնսենսուսի գալ։
Նկատելով, որ այն էլիտաների խնդիրն է, նաև կա հասարակության ապատիան՝ քաղաքագետը նկատեց, որ վերջինիս շահագրգռելու համար պետք է ռացիոնալության էլեմենտով ծրագիր ներկայանալ։
Քաղաքագետի կարծիքով Նիկոլ Փաշինյանը ճակատագրական երկու սխալ է գործել։
«Նա նախապատերազյան փուլում իռացիանալության դիրքերից մարտահրավեր նետեց ոչ միայն կարգավորման կոնկրետ տարբերակին, այլ ընդհանրապես միջնորդական առաքելությանը, նրա իստիտուցիոնալ հիմքերին»,-ասաց Սուրենյանցը։
Նրա կարծիքով, երկրորդ սխալը 2021 թվականից ընտրված արտաքին ռազմավարական ուղղության փոփոխության կուրսն է, որը զուրկ է որևէ կոնցեպցիայից և հայեցակարգից։
Սուրենյանցը նկատեց, որ եթե արտաքին վեկտոր է փոփոխվում, ապա պետք է ունենալ անվտանգային այլընտրանքային առաջարկ։
Նրա խոսքով՝ պետք է համոզված լինել, որ կողմնորոշման փոփոխման կարելի է գնալ, եթե դրան հնարավոր հակազդեցությանը կարող ես դիմակայել և երբ այն օրակարգը, որի չբավարարման պատճառով հիսթափվել ես ՌԴ-ից, այլ ուղղությամբ կբավարարվի, ինչը չի արվում։
«Մենք երբ իջեցրիք նշաձողը, կորցրեցինք Արցախը, եթե մի քիչ էլ իջեցնենք նշաձողը՝ կարող է ունենանք ՀՀ-ի կոլապս, այդ դեպքում մեր ինչին է պետք, որ մեր գերզմանը եվրառեմոնտով լինի, ես պետություն եմ ուզում, ոչ թե եվրառեմոնտով գերեզման։ Առնվազն արկածախնդրություն է համաշխարհային տուրբուլենտության պայմաններում ռազմավարական կողմոնոշման փոփոխություն անելը»,- հայտարարեց Սուրեն Սուրենյանցը։
Հարակից հրապարակումներ`
- Ավետ Ադոնց. Մարդ թշնամուն չի ցանկանա լինել հաջորդ իշխանության կազմում
- Հայաստանին սպասվում են շատ ավելի աղետալի օրեր. Վահագն Մելիքյան