Վատ եփած բեկոնն օգտագործելու հետևանքով տղամարդու գլխում թրթուրներ են առաջացել. CNN
Բժիշկները հայտնաբերել են տղամարդու միգրենի աղբյուրը՝ նրա ուղեղում երիզորդի թրթուրը, որը հավանաբար թերեփված բեկոն հաճախ ուտելու հետևանք է։
CNN-ի փոխանցմամբ, միգրենի վաթարացումից բողոքոց տղամարդու ուղեղում բժիշկները հայտնաբերել են մակաբույծ երիզորդների թրթուրներ։ Մասնագետները կարծում են, որ դրանք առաջցել են թերեփած բեկոն ուտելու սովորության հետևանքով։
52-ամյա տղամարդը բողոքել է, որ վերջին չորս ամիսների ընթացքում գրեթե ամեն շաբաթ գլխացավեր է ունենում, ցավերն ուժեց են, իսկ միգրենի դեմ դեղերը չեն օգնում։
Հետազոտությունները ցույց են տվել, որ գլխում հեղուկով լցված պարկեր կան։ Բժիշկները կարծել են՝ ի ծնե կիստաներ են։
Հետագա լաբորատոր փորձաքննությունները, հետազոտությունները ցույց են տվել, որ կիստաները մակաբույծ երիզորդների թրթուրներ են, որոնք բնակություն են հաստատել նրա ուղեղում և առաջացրել վարակ, որը կոչվում է նեյրոցիստիցերկոզ։
Տղամարդը պատմել է, որ չի եղել բարձր ռիսկային տարածքներում, սերտ շփում չի ունեցել խոզերի հետ և չի ապրել վատ սանիտարական պայմաններում։
Նա, սակայն, խոստովանել է, որ իր կյանքի մեծ մասը «թեթև եփած, ոչ փխրուն բեկոն» ուտելու սովորություն ունի։ Հետազոտողները եզրակացրել են, որ տղամարդը, ամենայն հավանականությամբ, վարակվել է մակաբույծով «ինքնավարակի» միջոցով։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան