Մահացել է Արծվիկ Մինասյանի եղբայրը` Կորյուն Մինասյանը
Այսօր 55 տարեկան հասակում վախճանվել է Արմավիրի մարզի Շենիկ գյուղի երկարամյա համայնքապետ Կորյուն Մինասյանը: Նա ՀՅԴ-ական, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի եղբայրն է։
Կ.Մինասյանը ծնվել է 1969 թվականի հունվարի 2-ին Թալինի շրջանի Ոսկեթաս գյուղում: Ավարտել է Շենիկի միջնակարգ դպրոցը, 1995 թվականին ավարտել է ԵՊՀ-ի Իրավաբանության ֆակուլտետը: Ծառայել է Խորհրդային բանակում, ապա շուրջ 14 տարի աշխատել է Արմավիրի ոստիկանական համակարգում, որպես քննիչ և հետաքննչական ստորաբաժանման ղեկավար: Մասնակցել է 1991-1994 թվականների Արցախյան պատերազմին՝ ակտիվ դերակատարություն ունենալով Արցախի բազմաթիվ բնակավայրերի ազատագրման գործում:
2002 թվականին ընտրվել է Արմավիրի մարզի Շենիկ ավանի գյուղապետ: 2022 թվականից մինչև մահը հանդիսացել է Բաղրամյան համայքի Շենիկ գյուղի վարչական ղեկավարը:
«Խորը վշտով տեղեկացնում ենք, որ մահացել է Շենիկ բնակավայրի վարչական ղեկավար՝ Կորյուն Գարեգինի Մինասյանը: Նա հրաշալի գործընկեր էր,նախաձեռնող էր, միշտ ոգևորում և ոգեշնչում էր ընկերներին իր խորհուրդներով։ Իր մարդկային բարձր հատկանիշների, աշխատասիրության ու նվիրումի շնորհիվ վայելում էր բոլորի սերն ու հարգանքը:
Մեր խորհին ցավակցություններ ենք հայտնում, հարազատներին, ընկերներին, գործընկերներին,ինչպես նաև Շենիկ բնակավայրի ազգաբնակչությանը՝ անդառնալի կորստի համար:
Շենիկը քեզ երբեք չի մոռանա»,- նշում են Շենիքի համայնքապետարանից։
yerkir.am կայքը հայտնում է, որ կորյուն Մինասյանի հոգեհանգիստը տեղի կունենա հայրենի Շենիկ գյուղում մարտի 16-ին ժամը 17:00-ից, իսկ հուղարկավորությունը՝ մարտի 17-ին ժամը 13:00-ին։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա