Բախշյան.Գլխավոր դատախազին ուղղված բաց նամակիս պատասխանում ազգանունս տառասխալով է
Քաղաքական ու հասարակական գործիչ ԱՆահիտ Բախշյանը հրապարակել է գլխավոր դատախազությունից ստացված փաստաթուղթ ու գրել.
«Հենց նոր ստացա 19.02.2024թ. ՀՀ գլխավոր դատախազին ուղղված բաց նամակիս պատասխանը, որտեղ աչքիս խփեց ազգանունիս տառասխալը՝ Բաղշյան, որը վկայում է այս նամակը ստորագրողի անտեղյակության աստիճանը: Նամակը ստորագրել է ՀՀ գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Հայկ Հովհաննիսյանը:
Դե արի այս կառույցին վստահի մեր պետության անվտանգությունն ու արդարադատությունը................................»։
Ա.Բախշյանի գրառմանն արձագանքել է Լուսինե Մարտիրոսյանը. «Հարգելի՛ տիկին Բախշյան, ներողություն ենք խնդրում վրիպակի համար:
Դատախազն արդեն տեղեկացվել է»։
Ա. Բախշյանը շարունակել է. «Հարգելիս, ասում եք վրիպա՞կ, 2 անգա՞մ, ի՞նչ է նշանակում, որ դատախազը տեղեկացվել է: Ավելի լավ կլիներ չարձագանքեիք»։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա