Ալիևի քաղաքականությունը պայթեցնելու է տարածաշրջանը. տուժելու են բոլորը. Կարեն Միրզոյան
«Տարածաշրջանի լանդշաֆտը փոխվում է, ի վերջո, մենք մոռանում ենք պարզ ճշնարտություն՝ 30 տարի շարունակ Արցախը տարածաշրջանի անվտանգության կարևորագույն տարրն էր: Փոքրիկ Արցախը, փոքրաթիվ բնակչությամբ, իր փոքրիկ, այսօր ինչպես պնդում են «գոյություն չունեցող» բանակով աշխարհաքաղաքական սուբյեկտ էր, որին, վստահաբար, աշխարհի հզորները հաշվի էին առնում։
Այսօր ստեղծված վիճակը փոխում է տարածաշրջանի անվտանգային ճարտարապետությունը, նախկինում այն ավելի ինքնաբավ էր, կարողանում էր դիմակայել արտաքին ճնշումներին, այսօր անվտանգային միջավայրն ավելի զգայուն է դարձել այդ նույն ճնշումների հանդեպ: Տարածաշրջանում որոշ երկրներ ստացել են հավելյալ, ոչ արդարացված առավելություններ, ինչը հղի է վատ հետևանքներով, կարող է հանգեցնել մեծ բախումների, որից տուժելու են բոլորը,- «Օբյեկտիվ» հաղորդմանն ասել է Արցախի նախկին ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը։
«Ադրբեջանն ունի շատ լուրջ պարտքեր Թուրքիային, Իսրայելին, բազմաթիվ այլ երկրների, որոնք օժանդակել են, աչք են փակել Ադրբեջանի կողից Արցախի դեմ սանձազերծված պատերազմին, էթնիկ զտմանը։ Ալիևն այսօր ստիպված է հատուցել և քայլերի մի մասը հենց դրանով է պայմանավորված, եթե չլիներ այլ երկրների հանդեպ պարտավորությունները, Ալիևը կվարեր մի փոքր այլ՝ ավելի կշռադատված քաղաքականություն: Այն քաղաքականությունը, որ հիմա Ալիևը վարում է, արտաքուստ դտարկվում է ուժային քաղաքականություն, դիտարկվում է որպես մի հզոր պետության քաղաքականություն, բայց դա արկածախնդրություն է, որ կարող է թե իր, թե իր երկրի համար անկանխատեսելի հետևանքներ առաջացնել»:
Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին