ՌԴ նախագահական ընտրություններում ՀԱՊԿ ԽՎ դիտորդական առաքելության կազմում Հայաստանի ներկայացուցիչներ չկան
Ռուսաստանի Դաշնության նախագահական ընտրություններում ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) դիտորդական առաքելությունից բացակայում են Հայաստանի ներկայացուցիչները։ Այս մասին լրագրողներին հայտնել են ՀԱՊԿ ԽՎ դիտորդական խմբում։
«Ոչ, ցավոք, ոչ»,- ասել է առաքելության անդամը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի համապատասխան հարցին։
Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանը դուրս կգա ՀԱՊԿ-ից, եթե այս կառույցը չկատարի իր պարտավորությունները և չճանաչի իր պատասխանատվության ոլորտը։
ՌԴ նախագահական ընտրությունները տեղի են ունենում մարտի 15-17-ը։ Առաջին անգամ դրանք անցկացվում են երեք օրվա ընթացքում և հեռավար էլեկտրոնային քվեարկության միջոցով: Պետության ղեկավարի պաշտոնին հավակնում են չորս թեկնածուներ՝ գործող նախագահ Վլադիմիր Պուտինը, Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունից Լեոնիդ Սլուցկին, Կոմունիստական կուսակցությունից Նիկոլայ Խարիտոնովը և «Նոր մարդիկ» կուսակցությունից Վլադիսլավ Դավանկովը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան