Բայդենը՝ Ալիևին. ԱՄՆ-ն աջակցում է խաղաղության ձեռքբերմանը Հայաստանի և Ադրբեջանի միջև
«Ամերիկայի Միացյալ Նահանգները մեկ անգամ ևս հաստատում է իր անփոփոխ հանձնառությունը գործընկերությանը մեր երկրների միջև և ամուր ու արժանի խաղաղության ձեռքբերմանը Ադրբեջանի և Հայաստանի միջև, որը կնպաստի տարածաշրջանի անվտանգությանը ապագա սերունդների համար»,- Նովրուզ Բայրամի կապակցությամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հղված ուղերձում նշել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։
ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, ուղերձը հրապարակված է Ադրբեջանի նախագահի կայքում։
Նա նաև Ալիևի հետ ընթացիկ տարվա ընթացքում տարածաշրջանային կապերի խթանման և տնտեսական զարգացման ընդլայնման ուղղությամբ աշխատելու ցանկություն է հայտնել։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան