Քնի միջազգային օրը Մեխիկոյում զանգվածային սիեստա է կազմակերպվել
Մոտ 200 մարդ Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում տոնել է Քնի միջազգային օրը զանգվածային սիեստայով. մասնակիցները անցկացրել են կարճ մեդիտացիա և շնչառական վարժություններ, որից հետո կարճատև քնել են բաց երկնքի տակ: Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
Քնի միջազգային օրը նշվում է 2008 թվականից մինչև գարնանային գիշերահավասարը` հանգստի իրավունքը խթանելու համար` որպես ընդհանուր առողջության կարևոր տարր:
Այն նպատակ ունի բարձրացնել հասարակության իրազեկվածությունը քնի խանգարումների առկայության, դրա հետևանքների մասին, ինչպես նաև անխարգելել դրանք բժշկական, կրթական և սոցիալական միջոցառումների միջոցով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան