«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանին հաջողվել է հարաբերությունները կարգավորել թիմակիցների հետ
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի և ՔՊ-ական պատգամավորների հարաբերությունները տևական լարվածությունից հետո կարգավորվել են:
Ինչպես «Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, երեկ Արարատ Միրզոյանը գնացել էր խորհրդարան՝ ՀՀ կառավարության ծրագրի 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը ներկայացնելու:
Մեր տեղեկություններով՝ ՔՊ-ական պատգամավորները, ի տարբերություն նախորդ անգամների, բավականին լավ են ընդունել Միրզոյանին, նրա հետ զրուցել, հարցեր են քննարկել՝ առանց քամահրանքի ու ագրեսիայի: Այսինքն՝ Միրզոյանին հաջողվել է հարաբերությունները կարգավորել թիմակիցների հետ, ու նախկին լարվածությունն այլևս չկա»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։