Հայաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցության մեջ մեղադրվող Մամեդովին ենթարկել են 17.5 տարվա ազատազրկման
Բաքվի ծանր հանցագործությունների դատարանն ավարտել է լրտեսության և Հայաստանի հետախուզական ծառայությունների հետ համագործակցության մեջ մեղադրվող 43-ամյա Էմիլ Մամեդովի քրեական գործի դատավարությունը։
Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, դատավոր Սիյավուշ Գաջիևի նախագահությամբ տեղի ունեցած նիստում ընթերցվել է Մամեդովի դատավճիռը։ Նրան առաջադրված մեղադրանքը հաստատվել է դատաքննության ընթացքում։ Դատավճռի համաձայն՝ Էմիլ Մամեդովը ազատազրկվել է 17.5 տարի ժամկետով։
Էմիլ Մամեդովը ձերբակալվել էր 2022 թվականի մարտին։