Ի՞նչ օրակարգով է Հարավային Կովկասի երկրներ գալիս ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը
Մարտի 17-19-ը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը կայցելի Հարավային Կովկասի երեք երկրներ՝ Հայաստան, Ադրբեջան, Վրաստան։
ՆԱՏՕ-ի պաշտոնական էջում հրապարակված հաղորդագրության համաձայն, մարտի 17-ին ՆԱՏՕ-ի պաշտոնյան կլինի Բաքվում, կհանդիպի այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Հաջորդ օրն այդ երկրում կշարունակվեն հանդիպումներ Ադրբեջանի արտաքին գործերի ու պաշտպանության նախարարների հետ։
Մարտի 18-ին Ստոլտենբերգը կայցելի Վրաստան։ Այստեղ հանդիպումներ են նախատեսված Վրաստանի նախագահի ու վարչապետի հետ։
Մարտի 19-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կլինի Երևանում։ Հանդիպումներ են նախատեսված Վահագն Խաչատուրյանի ու Նիկոլ Փաշինյանի հետ։ Երեք երկրներում էլ նախատեսված է համատեղ հայտարարությունների հրապարակում։