Ոսկեպարցիները Փաշինյանին դիմում են պատրաստել
Այսօր սահմանագծին գտնվող, 7-րդ դարի կառույց Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցում ՀԱԵ Տավուշի և Շիրակի թեմերի առաջնորդներ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը պատարագ են մատուցել, որին ներկա են եղել Ոսկեպարի բազմաթիվ բնակիչներ։ Այս մասին գրել է լրագրող Ոսկան Սարգսյանը։
«Պատարագից հետո Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հայտարարել է, որ 7-րդ դարի սուրբ եկեղեցու քարերը զորեղ են։ Նա ասել է, որ 1918 թվականին այլևս նահաջելու տեղ չկար, եղավ Սարդարապատի հաղթական ճակատարամարտը, հիմա էլ Ոսկեպարն է մեր նահանջի վերջը, այստեղից է սկսվելու հաղթանակը։
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը վերհիշել է Մոնթեի խոսքերը, որ Արցախը հանձնելով կփակենք մեր պատմության վերջին էջը ու հավելել է, որ Ոսկեպարը հանձնելով կփակենք մեր պատմության գիրքը, մեր դագաղի վերջին մեխը կխփենք։
Նա ասել է, որ Ոսկեպարը միայն գյուղի տները չեն, Ոսկեպարը մեծ հասկացություն է, շատ բան է ներառում , այդ թվում կոմունիկացիաներ։
Այնուհետ երկու թեմերի առաջնորդները Ոսկեպար գյուղում հանդիպում են ունեցել բնակիչների հետ, որին ներկա են եղել նաև Ոսկեպարի բնակիչ, բանակային կորպուսի շտաբի նախկին պետ, գնդապետ Միհրան Մախսուդյանը, ԵԿՄ Տավուշի մարզային կազմակերպության ղեկավար Յուրա Հարությունյանը։
Ոսկեպարի բնակիչները ստորագրավաք-դիմում են պատրաստել՝ ուղղված վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Ոսկեպարցիները դիմումի մեջ հայտնել են, որ իրենք դեմ են սահմանագոտում Ադրբեջանին տարածքներ հանձնելուն»,- գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Մենք Տավուշի մարզից գյուղեր հանձնելու վերաբերյալ չենք բանակցում. Արարատ Միրզոյան
- Սուրենյանց. Ինչի մասին է Տավուշի հայտնի տարածքը հանձնելու Ադրբեջանի պահանջը
- Տավուշի 4 գյուղը մեր վարչատարածքային բաժանման մեջ չեն գտնվում, 29.800-ից դուրս են․ Գնել Սանոսյան
- Չալաբյան. Փաշինյանը հաստատեց՝ պատրաստվում է հանձնել Տավուշի սահմանագծի կարևոր մի հատված՝ քողարկել դա «խաղաղության օրակարգի» կեղծ թեզերով
- Ադրբեջանը նպատակ ունի սահմանազատումը սկսել և ավարտել Տավուշի հատվածում․ «Ապրելու երկիր»
- Նիկոլ Փաշինյան. Չեմ բացառում, որ կարող է դելիմիտացիայի գործընթացը սկսել Տավուշի մարզից
- Առաջիկա օրերին Տավուշի և Տիգրանաշենի ճակատագիրը վտանգված է. Էդգար Ղազարյան
- Վարդան Ոսկանյան. Տավուշի մարզի չորս գյուղերը մեր հայրենիքի սրբազան հողի անքակտելի մաս են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան