Վարդան Ոսկանյան. Հայաստանի եվրաինտեգրման հեքիաթը շատ հզոր խայծ է
«Մեզանում տասնամյակներ շարունակ սպառողականության քարոզը բերել է նրան, որ արևմտյան երկրների մուտքի արտոնագիրը սկսել է ընկալվել ինչ-որ «դրախտի ուղեգիր», ինչի հետևանքով ավելի շատ հայաստանցի է այցելել և էլ ավելի շատ երազում է այցելել պայմանական Փարիզ, քան, դիցուք, Վերին Ոսկեպար, որը մեր նախնյաց քաղաքակրթական հետքի և բնության առումով իրական դրախտի մի մասնիկ է»,-գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
Նա ընդծում է՝ հետևաբար, Հայաստանի եվրաինտեգրման հեքիաթը շատ հզոր խայծ է՝ միտված ազդելու պայմանական Փարիզ երազող միջին վիճակագրական հայաստանցու գիտակցության վրա և ստիպելու նրան քամահրաբար և անփույթ վերաբերվելու հենց նրա իսկ անվտանգությունը և նաև զգացական ու պատմական կապն իր նախնիների հետ ապահովող «ինչ-որ կորած-մոլորած» պայմանական Վերին Ոսկեպարին, մինչդեռ իրականը հենց վերջին է, որը, ցավոք, չենք դարձրել համազգային երազանք և պայքարի խթան։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան