Գիտնականները բացատրել են՝ ինչու է գազավորված քաղցր ըմպելիքը վտանգավոր
Սան Ֆրանցիսկոյի Կալիֆոռնիայի համալսարանի (UCSF) գիտնականները կարծում են, որ գազավորված քաղցր ըմպելիքները կարող են լուրջ վնաս հասցնել առողջությանը, եթե դրանք շատ օգտագործվեն: news.ru-ի հաղորդմամբ, համաձայն American Journal of Public Health (AJPH) ամսագրում հրապարակված գիտական հոդվածի՝ այս ըմպելիքներն արագացնում են բջիջների ծերացման գործընթացը, ինչը չափազանց բացասաբար է անդրադառնում սրտանոթային համակարգի վրա։
Համալսարանի մասնագետները վերլուծել են 20-ից 65 տարեկան 5309 մարդու առողջական վիճակի մասին տեղեկատվությունը` հատուկ ուշադրություն դարձնելով նրանց սնվելուն։ Պարզվել է, որ գազավորված քաղցր ըմպելիքը կարճացնում է տելոմերները՝ քրոմոսոմների ծայրերը: Բացի այդ, այն արագացնում է բջիջների ծերացման գործընթացը՝ մեծացնելով սրտանոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը:
Դրանք ներառում են շաքարային դիաբետ, հիպերլիպիդեմիա և այլ հիվանդություններ: Գիտնականները խորհուրդ են տալիս գիտակցաբար մոտենալ սննդակարգին և հրաժարվել նման ըմպելիքներից կամ չափավոր խմել:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան