Մարտի 16-ին նշվում է գունավոր մատիտների օրը
Մարտի 16-ին նշվում է գունավոր մատիտների օրը։ Այս մասին գրում է Canlend.ru-ն ու մանրամասնում, որ gունավոր մատիտները, այն տեսքով, որով կարող էին օգտագործվել նկարիչների կողմից, լայն տարածում գտան միայն 20-րդ դարի սկզբին։
Ամենամեծ և ամենահայտնի արտադրողները նույն ընկերություններն էին, որոնք արտադրում էին պարզ մատիտներ:
Ի տարբերություն պարզ մատիտի, որտեղ գրաֆիտը օգտագործվում է որպես միջուկ, գունավոր մատիտներում միջուկը ձևավորվում է մոմից կամ յուղային հիմքից՝ գունանյութերի, ներկանյութերի, սոսինձների և այլնի ավելացումով։ Կան նաև ջրում լուծվող գունավոր մատիտներ։
Սպառողն ուշադրություն է դարձնում չգունթափվելու հատկությանը, միջուկի փափկությունը, գույնի պայծառությանը և այլն։
Գունավոր մատիտների զանգվածային արտադրությունն ու հասանելիությունը դրանք դարձրել են երեխաների և դեռահասների ստեղծագործության անփոխարինելի ատրիբուտ՝ հնարավարություն տալով նրանց արտահայտել զգացմունքները, տրամադրությունը և մտքերը նկարելիս կամ գունազարդելիս։
Ժամանակակից հոգեբանության մեջ գունավոր մատիտներն օգտագործվում են արտ-թերապիայի և մի շարք վերականգնողական պրոցեդուրաների ընթացքում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան