Մի քանի պարզ վարժություն գլխացավերը կանխելու համար
Բժշկական գիտությունների թեկնածու Ալեքսանդր Շիշոնինը մի քանի պարզ վարժություն է խորհուրդ տվել գլխացավի դեմ պայքարելու համար։
«Լենտա.ռու»-ի փոխանցմամբ, առաջինը վարժությունը կոչվում է «Շրջանակ»։ Այն իրականացնելու համար պետք է աջ ձեռքը դնել ձախ ուսին և փորձել կզակը հասցնել աջ ուսին: Սրանից հետո պետք է պարանոցի ձախ կողմում լարման կետ գտնել և ձեռքով մերսել այս հատվածը։
Հաջորդ վարժությունը կոչվում է «Հայացք երկնքին»։ Դրա համար պետք է գլուխը թեքել աջ, ձախ ձեռքը իջեցնել մարմնի երկայնքով։ Մյուսը կոչվում է «Նայել երկնքին», այդ ընթացքում պետք է գլուխը հնարավորինս կողք թեքել և կզակը վեր քաշել: Այս ընթացքում աշխատեք գլուխը հետ չթեքել։
Ավելի ֆիթնեսի մարզիչ Էդուարդ Շակուլան, խոսելով գլխացավերի դեմ պայքարի մասին, ասել է, որ յոգան և ձգումները կօգնեն թեթևացնել մկանային սպազմը և բարելավել վիճակը, քանի որ դրանք առավել հաճախ ուղղված են պարանոցի և մեջքի թուլացմանը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան