Ռուսական կողմը մեր ֆիտոսանիտարական սերտիֆիկատը համարում են ոչ վստահելի. Հարություն Մնացականյան
«Լարսում ցանկացած գյուղմթերք արտահանելուց պարտադիր պետք է կցված լինի ֆիտոսանիտարական սերտիֆիկատ, որը հավաստում է, որ տվյալ գյուղմթերքը վարակված չէ որևէ հիվանդությամբ, որևէ միջատ չկա»,- «Իմնեմնիմի» փոդքասթի ընթացքում հայտարարեց Ֆերմեր, գործարար Հարություն Մնացականյանը։
Նրա խոսքով՝ վերջին շրջանում Ռուսաստանի կողմից խստացված քաղաքականության արդյունքում այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ ՌԴ-ն Հայաստանի տված այդ ֆիտոսանիտարական սերտիֆիկատը համարում է առոչինչ։
«ՌԴ-ի կողմը ձկնկիթի մեջ գտան աղիքային ցուպիկ, տարբեր պտուղ-բանջարեղենների մեջ գտան միջատներ, տրիպսեր և եկել են այն կետին, որ ասում են, թե մեր ֆիտոսանիտարական սերտիֆիկատը համարում են ոչ վստահելի և պարտադիր ստուգում են բոլոր բեռնատարերը»,-ասաց Մնացականյանը։
Նա բացատրեց, որ անթուլատրելի է պտուղ-բանաջարեղեն տեղափոխող մեքենան ճանապարհին բացել, քանի որ այն հատուկ ջերմաստիճանով են տեղափոխվում և այն բացելուց ապարնքը որակը կորցնում է, առավել ևս, որ սահմանին կարող են մի քանի օր բեռնատարները պահել, մինչև լաբորատոր արդյունքների ստացումը։
Մնացականյանը հայտնեց, որ բեռնատարերը բացում են նար սահմանի հայկական կողմում, ինն անթուլատրելի է։
Հարակից հրապարակումներ`
- Ինչպես հասկանում ենք՝ ծածկադմփոց անել չի լինում. Հարություն Մնացականյանը՝ խոզերի զանգվածային անկման մասին
- Իրանի հետ մաքսատուրքերի վերացման դեպքում մեր գյուղատնտեսության համար է շատ դժվար լինելու. Հարություն Մնացականյան
- Հարություն Մնացականյան. Կառավարությունը չի կայացնում ֆորսմաժորային որոշումներ գյուղոլորտի վերաբերյալ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան