Մեքսիկայում դեսպանատունը հայտարարել է, որ առևանգված ռուս կինը ազատ է արձակվել
Մեքսիկայում ԱՄՆ-ի հետ սահմանի մոտ առևանգված ռուս կին Մարիա Ռիգովիչն ազատ է արձակվել: «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին Vkontakte սոցիալական ցանցում հայտնում է Մեխիկոյում Մոսկվայի դեսպանությունը։
«Ըստ ներկայումս առկա տեղեկությունների, առևանգված ռուս կինն այժմ գտնվում է Ռեյնոսայի ոստիկանական բաժանմունքում, նա ազատ է արձակվել՝ առևանգողներին չվճարելով պահանջված փրկագինը»,-հայտնել են դիվանագիտական ներկայացուցչությունից:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում