Վլադիմիր Պուտինն ընտրություններում ստացել է ձայների 87,68 %-ը
Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների՝ արձանագրությունների 30 %-ի մշակումից հետո ՌԴ նախագահական ընտրություններում Վլադիմիր Պուտինը հավաքում է ձայների 87,68 %-ը։ Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»
Նիկոլայ Խարիտոնովն ունի ձայների 3,95 %-ը, Վլադիսլավ Դավանկովը՝ 3,81 %-ը, Լեոնիդ Սլուցկին՝ 3,01 %-ը։
Ընտրողների ընդհանուր մասնակցությունը Մոսկվայի ժամանակով ժամը 20.37-ի դրությամբ կազմել է 74.22%:
Պուտինի արդյունքը ռեկորդային է ժամանակակից Ռուսաստանի պատմության մեջ. 2018 թվականին նա հավաքել է 76,69%, 2012 թվականին՝ 63,6%։ Դմիտրի Մեդվեդևը հաղթել է 2008 թվականին՝ 70,28%: 2004 և 2000 թվականներին Պուտինը հաղթել է համապատասխանաբար 71,31% և 52,9%: 1996 թվականին Բորիս Ելցինը հաղթեց երկրորդ փուլում՝ 53,82% արդյունքով։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով՝ Պուտինը նոր շրջաններում ստացել է ձայների 88-ից 95 %-ը։
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ նախագահի ընտրությունների քվեարկության համար ՀՀ-ում ընտրատեղամասերը կբացվեն մարտի 17-ին
- ՌԴ նախագահական ընտրություններում ՀԱՊԿ ԽՎ դիտորդական առաքելության կազմում Հայաստանի ներկայացուցիչներ չկան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան