ՀՀ-ն պարտավոր է հայտարարել, որ իր զինված ուժերը ոչ մի քայլ հետ չեն գնա. «ՀայաՔվե» նախաձեռնություն
Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցուց «ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը հայտարարություն տարածեց, որում ասվում է.
«Մարտի 9-ին Ադրբեջանի բռնապետական իշխանութունը պահանջ ներկայացրեց Հայաստանի Հանրապետությանը ՝անհապաղ Ադրբեջանին հանձնել ՀՀ Տավուշի մարզի 4 բնակավայրեր։ Թշնամու լկտի պահվածքն է՝ անհապահ հանձնել այդ բնակավայրերը, նույնիսկ մինչև այդ հատվածում սահմանագծում և սահմանազատում կատարելը։
Մարտի 12-ին իր ասուլիսում Հայստանի իշխող վարչախմբի ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե ադրբեջանի նշած գյուղերը չեն պատկանում ՀՀ-ին, չեն գտնվում Տավուշի մարզում՝ ըստ էության դրանով պատրաստակամություն հայտնելով բավարարել Բաքվի բռնապետական ռեժիմի ցանկությունը։ Կատարել Բաքվի պահանջը, նշանակում է հետ քաշել հայկական զինված ուժերը պաշտպանական կարևորագույն բնագծերից և այդպիսով թուլացնել ՀՀ-ի առավելորեն հուսալի պաշտպանվող սահմանը։
Ադրբեջանը Հայաստանից պահանջում է իրեն հանձնել տարածքներ այն դեպքում, երբ ինքը բռնազավքել է հարյուրավոր ք/կմ տարածքներ՝ Հայաստանի Տավուշի, Գեղարքունիքի, Վայեց Ձորի, Սյունիքի և Արարատի մարզերից և լկտիաբար հայտարարում է, թե ոչ մի սանտիմետր հետ չի քաշվելու իր զբաղեցրած դիրքերից։ Հետրաբար ՀՀ-ն պարտավոր է հայտարարել, որ քանի դեռ ՀՀ սուվերեն տարածքները գտնվում են ադրբեջանական օկուպացիայի տակ, քանի դեռ չի արվել սահմանագծում և սահմանազատում, որը հաստատվել է պարտադիր ուժ ունեցող համաժողովրդական հանրաքվեով, ՀՀ զինված ուժերը ոչ մի քայլ հետ չեն գնա իրենց զբաղեցրած դիրքերից, ավելին՝ ամեն ինչ կանեն վերականգնելու ՀՀ սուվերեն տարածքը»,- «Հայաքվե» -ի նախաձեռնող խմբի հայտարարությունը ընթերցեց Չալաբյանը, որում նաև ուժային կառույցներին կոչ կա չենթարկվելու ապօրինի հրամանին, իսկ ԱԺ-ից պահանջում են սկսել Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկության գործընթացը։
Հայտարարությունն ամբողջությամբ՝ կից տեսանյութում;
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքագետ. Նիկոլն արդեն հանձնել է ադրբեջանցիների պահանջած՝ այսպես կոչված անկլավները
- Նիկոլ Փաշինյանը ԱԺ ՔՊ խմբակցության հետ քննարկել է Տավուշի «անկլավների» հարցը
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան