Բերման է ենթարկվել Թալին խոշորացված համայնքի Մաստարայի վարչական ղեկավարը
Մարտի 15-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արթիկի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Շիրակի մարզի բնակիչ 31-ամյա Արտակ Մնացականյանը ապօրինի թմրանյութ է իր մոտ պահում։Նույն օրը ոստիկանության Արթիկի բաժնում՝ բաժնի պետ Հարություն Ադամյանի գլխավորությամբ ստեղծվում է օպերատիվ խումբ և ոստիկանները ստանում են օպերատիվ տեղեկություն, որ նա գտնվում է Շիրակի մարզում։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, իրականացվել է «Տիրացու Զավենի չափ էլ չկաս» օպերացիան ու Արթիկի ոստիկանները թմրանյութ ապօրինի ձեռք բերելու, պահելու, պատրաստելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով Արթիկի Սասունցի Դավիթ և Ղարիբջանյան փողոցների խաչմերուկում ձերբակալել են նրան և տեղափոխել ոստիկանության Արթիկի բաժին։Տեղում անձնական խուզարկությամբ Ա.Մնացականյանի վերարկուի ծոցագրպանից հայտնաբերվել է թղթով փաթեթավորված 1.57 գրամ քաշով կանաչավուն, յուրահատուկ հոտով, բուսական զանգված։Արտակ Մ․-ն ոստիկաններին հայտնել է, որ հայտնաբերվածը հանդիսանում է «Կանեփ» տեսակի բույսի չորացած թփեր, որոնք անցած տարվա սեպտեմբերին քաղել է Մաստարա բնակավայրի «Ֆերմաներ» կոչվող տարածքում վայրի աճած կանեփի թփերից, չորացրել և պահել է իր մոտ՝ հետագայում օգտագործելու նպատակով:
Դեպքի փաստով ոստիկանության Արթիկի փաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ:
Հարակից հրապարակումներ`
- Մոսկվայի մարզում թմրանյութերի արտադրության համար ձերբակալվել է Հայաստանի քաղաքացիներից կազմված խումբ
- Թմրանյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքով մեղսագրվել է 5.1 մլդ դրամից ավել փողերի լվացում. Արգիշտի Քյարամյան
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան