Մեքսիկայում նարկոկարտելի խմբավորումը 30 վրացի է առևանգել
Մեքսիկայում Վրաստանի դեսպանատունը տեղական միգրացիոն ծառայությունից փորձում է պարզել Վրաստանի 30 քաղաքացիների գտնվելու վայրը, որոնց ԱՄՆ-Մեքսիկա սահմանին առևանգել էին նարկոկարտելի խմբավորումը։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ այդ մասին հայտնում է Վրաստանի ԱԳՆ-ն։
Նախորդ օրը վրացական «Մտավարի» հեռուստաալիքը հայտնել էր, որ ԱՄՆ-Մեքսիկա սահմանին նարկոկարտելի կողմից առևանգվել է 120 օտարերկրյա քաղաքացի, որոնք փորձել են անօրինական մուտք գործել ԱՄՆ։ Առևանգվածների թվում են Վրաստանի 30 քաղաքացի։ Առևանգողները պահանջում են 90 հազար դոլար փրկագին։
«Դեսպանատունը կապի մեջ է Մեքսիկայի միգրացիոն ծառայության հետ՝ լրացուցիչ տեղեկություններ ստանալու և քաղաքացիների հնարավոր գտնվելու վայրը պարզելու համար: Դեսպանությունը շարունակում է կապ պահպանել քաղաքացիների ընտանիքի անդամների հետ՝ որոնք դիմել էին իրենց՝ պարզելու իրենց ընտանիքի անդամի գտնվելու վայրը»,-ասվում է ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Պաշտոնից հետ է կանչվել Մեքսիկայում և մի քանի այլ երկրներում Հայաստանի դեսպան Արմելլա Շաքարյանը
- Մեքսիկայում երեխայի սեռը որոշելու երեկույթի ժամանակ ինքնաթիռ Է կործանվել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին