«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում 2 ամսական տղա է մահացել
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով մարտի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում։ Այդ օրը ժամը 19։40-ին նշված կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ 2 ամսական երեխա է մահացել։
Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի հերթապահ խումբն ու ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչը։ Տեղում ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նշված հիվանդանոց է տեղափոխվել փետրվարի 24-ին, «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց»-ից․ նա 2 ամսական Հովհաննես Մ․-ն է։ Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Հարակից հրապարակումներ`
- Բաքվի ծննդատան հրդեհի հետևանքով նորածիններ են մահացել
- Բաքվի ծննդատներից մեկում խոշոր հրդեհ է. տարհանվել են հղիներ, նորածիններ, նոր ծննդաբերած կանայք
- Երևան են հասցվել նորածին երեխաներ, որոնցից մեկը՝ բավականին ծանր վիճակում. Ավանեսյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան