ԱՄՆ-ը հայտնել է Ռուսաստանի և Չինաստանի հետ սպառազինությունների վերահսկման հարցը քննարկելու ցանկության մասին
Միացյալ Նահանգները հենց հիմա ցանկանում է առանց նախապայմանների երկկողմ քննարկումների մեջ մտնել Չինաստանի և Ռուսաստանի հետ սպառազինությունների վերահսկման թեմայով, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ասել է կազմակերպությունում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը։
«Միացյալ Նահանգները պատրաստ է մտնել Ռուսաստանի և Չինաստանի հետ սպառազինությունների վերահսկման երկկողմ քննարկումների մեջ հենց հիմա՝ առանց նախապայմանների: Ձեզ մնում է միայն ասել՝ այո և բարեխղճորեն գալ սեղանի շուրջ»,- ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ ասել է Թոմաս-Գրինֆիլդը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան