Հայաստանում սահմանափակումներ կգործեն քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերի դեպքում. Նախագիծ
ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի քննարկմանը նախագծի հեղինակներից ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ առաջինից երկրորդ ընթարցման ընթացքում հաշվի են առել կառավարության, ՀՌՀ գործընկերների դիրքորոշումները։
«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված է՝ «էրոտիկ բնույթի տեսալսողական հաղորդումները և սարսափ ու ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերը, ինչպես նաև անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումները կարող են եթեր հեռարձակվել ժամը 24:00-6:00-ն»։
Ա. Հովհաննիսյանն ասաց, որ այս շարքին են առաջարկում ավելացնել նաև քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերն ու տեսալսողական հաղոդումները։
«Առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում քննարկվել և ընդունվել են կառավարության, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի դիրքորոշումներն առ այն, որ այդքան էլ միգուցե պարզ չէ կիրառելուց, թե ինչ ասել է քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերն ու տեսալսողական հաղոդումները։ Մենք հիմնավորման մեջ ավելացրել ենք, որ «քրեական ենթամշակույթի քարոզ» բառակապկացություն ասելով նկատի ունենք քրեական ենթամշակույթի, քրեական ենթամշակույթի ռոմանտիզացված կերպարների տարածումն տեսալսողական մեդիայի միջոցով»,- ասաց ՔՊ-ական պատգամավորը։
Նա նշեց, որ իրենք օրենքում փոփոխություն անելով նաև քաղաքական ուղերձ ենք հղում մեդիա գործընկերներին՝ նաև հաշվի առնելով, որ 2020 թ. ՀՀ քրեականացրել է քրեական ենթամաշկույթը՝ սահմանելով դրա ողջ նկարագիրը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա