Փաշինյանը հայտնել է Ոսկեպարում, որ 4 գյուղերը պետք է անհապաղ հանձնել Ադրբեջանին, այլապես պատերազմ կլինի. Պատգամավոր
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է.
«Ինչպես հայտնի է՝ Նիկոլ Փաշինյանն այսօր անակնկալ այց է կատարել Տավուշի մարզ: Ոսկեպար համայնքում տեղի է ունեցել հանդիպում մարզպետի, Նոյեմբերյան խոշորացված համայնքի ղեկավարի և մի քանի գյուղերի վարչական ղեկավարների ներկայությամբ:
Փաստենք, որ նշված հանդիպմանը ներկա չեն եղել զանգվածային լրատվության ներկայացուցիչները:
Այսինքն՝ Փաշինյանն իր հետ տարած մի տեսախցիկով փորձելու է ստեղծել շինծու տպավորություններ և հերթական անգամ մոլորեցնել հանրությանը:
Հանդիպմանը մասնակից մարդկանց ձեռքից հավաքել են հեռախոսները և այլ իրեր: Այն ացնել է թեժ մթնոլորտում:
Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ 4 գյուղերը պետք է անհապաղ հանձնել Ադրբեջանին, այլապես պատերազմ կլինի, Ադրբեջանը ուժով կվերցնի, իսկ մենք չենք կարող դիմակայել:
Հանդիպման մասնակիցները հարց են ուղղել՝ արդյո՞ք այդ գյուղերի հանձնմամբ Ադրբեջանին չի անցնի նաև միջպետական ճանապարհը, որտե՞ղ են դրա արդյունքում հայտնվելու ադրբեջանցիները, և արդյո՞ք երաշխավորվում է դրանով, որ պատերազմ չի լինի:
Փաշինյանն պատասխանել է՝ չի կարող երաշխավորել, և կարող է ընդամենը հուսալ, որ չի լինի պատերազմ և կփորձի այնպես անել, որ այդ ճանապարհներն անվտանգ կլինեն: Նա նաև հայտնել է, որ Ադրբեջանի հետ նաև Թուրքիան է, և այլ ճար չկա՝ պետք է տանք:
Փաշինյանը կոնկրետ ժամկետներ չի նշել, սակայն մեր տեղեկություններով՝ այցի նպատակը հենց գործողություններն արագացնելն է եղել:
Եվ չնայած որ Փաշինյանն իր հետ նաև մարդիկ է տարել՝ որոշակի մեղմ ֆոն ստեղծելու նպատակով, այդուհանդերձ, գյուղացիները բավականին սուր հարցեր են ուղղել՝ փորձելով հասկանալ, թե, ի վերջո, ադրբեջանցիները որտե՞ղ են կանգ առնելու: Փաշինյանը կրկին իրեն հատուկ մանիպուլացնող ոճով պատասխանել է, որ կաշխատեն այլընտրանքային ճանապարհներ կառուցել և այլն:
Փաստենք, որ սրանով հաստատվում են մեր բոլոր մտահոգությունները. օկուպացիոն ռեժիմի սույն պարագլուխն Ադրբեջանի հետ միասին դուրս է եկել հայ ժողովրդի դեմ և պատերազմի սպառնալիքներով, խաղաղության խոստումներով փուլ առ փուլ հասնելու է նրան, որ մի օր այդ «դեմարկացիան» տեղի ունենա Երևանում»:
Հարակից հրապարակումներ`
- Սեփական ժողովրդին պատերազմով ու պարտությամբ սարսափի մեջ պահող ղեկավար ունենալը մեծագույն անեծք է այդ ժողովրդի վրա. Քաղաքագետ
- Ոսկան Սարգսյան. Ոսկեպարում Նիկոլ Փաշինյանին շատ սառն են ընդունել, Փաշինյանը վախեցրել է պատերազմով
- Փաշինյանը Ոսկեպարում է
- Հուսախաբ անեմ ձեզ, չի՛ լինելու այդպես, ինչ միջոցներ էլ գործադրեք՝ խաբեք, մանիպուլացնեք, ժողովրդին պատերազմով վախեցնեք.Բագրատ Սրբազան
- Եթե զենք ստեղծեցինք, դա մեր փրկությունն ա, եթե չէ՝ չէ. Ոսկեպարի բնակիչներ
- Երբ մեղադրում են, թե ի՞նչ է արել եկեղեցին, եկեղեցիներով գծվել են մեր սահմանները, մեզ պետք էր տեր կանգնել այդ սահմաններին. Միքայել Սրբազան
- Ոսկեպարցիները Փաշինյանին դիմում են պատրաստել
- Մենք Տավուշի մարզից գյուղեր հանձնելու վերաբերյալ չենք բանակցում. Արարատ Միրզոյան
- Սուրենյանց. Ինչի մասին է Տավուշի հայտնի տարածքը հանձնելու Ադրբեջանի պահանջը
- Տավուշի 4 գյուղը մեր վարչատարածքային բաժանման մեջ չեն գտնվում, 29.800-ից դուրս են․ Գնել Սանոսյան
- Չալաբյան. Փաշինյանը հաստատեց՝ պատրաստվում է հանձնել Տավուշի սահմանագծի կարևոր մի հատված՝ քողարկել դա «խաղաղության օրակարգի» կեղծ թեզերով
- Ադրբեջանը նպատակ ունի սահմանազատումը սկսել և ավարտել Տավուշի հատվածում․ «Ապրելու երկիր»
- Հարձակման ամենահավանական ուղղությունը Տավուշն է. ԱՄՆ հետախուզությունը՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին
- Նիկոլ Փաշինյան. Չեմ բացառում, որ կարող է դելիմիտացիայի գործընթացը սկսել Տավուշի մարզից
- Վարդան Ոսկանյան. Տավուշի մարզի չորս գյուղերը մեր հայրենիքի սրբազան հողի անքակտելի մաս են
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին