Լինելով թերուս և կիսագրագետ՝ Փաշինյանը դասակարգային ատելություն ունի գրագիտության և կրթության նկատմամբ. Լևոն Զուրաբյան
ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը գրում է.
«Նիկոլ Փաշինյանը մարտի 16-ին հայտարարել է. «Ի վերջո Երևան քաղաքում երկարաժամկետում պետք է ոչ մի բուհ չլինի, և «Ակադեմիական քաղաքից» դուրս ոչ մի բուհ չպիտի լինի»։
Փաստորեն, Փաշինյանը նույն վերաբերմունքն ունի կրթության օջախների նկատմամբ, ինչ քաղաքակիրթ աշխարհում որդեգրում են կազինոների նկատմամբ:
Դա պարզ ֆրեյդիստական բացատրություն ունի: Լինելով թերուս և կիսագրագետ, նա դասակարգային ատելություն ունի գրագիտության և կրթության նկատմամբ:
Ակադեմիական քաղաքդ սարքում ես` սարքի, բայց ինչո՞ւ ես արգելում որևէ ԲՈւՀ այդ քաղաքից դուրս, կարծես գործ ունես մեկուսացվելուն ենթակա մի ժանտախտի հետ»:
Հարակից հրապարակումներ`
- Երևանի այսօրվա կառուցապատումը հայրենադավություն է. Հաղթանակ Շահումյան
- Երևանում գործող բուհերի բոլոր շենքերը կտրվեն կառավարման միջազգային ընկերության որպես տարածքներ. Փաշինյան
- Կոնսերվատորիայի ռեկտոր. Ինչպե՞ս բացատրել ոլորտից հեռու մարդկանց, չգիտեմ, քանի որ ակադեմիական երաժշտությունն իր օրենքներն ու բանաձևերն ունի
- Արմեն Այվազյան. Հայաստանում ակադեմքաղաք կառուցելու 10 քողարկված նպատակները
- Իսաբեկյան. Գեղարվեստի ակադեմիան արժանի չի այս վերաբերմունքին