Միջազգային մրցաշարից հայ բռնցքամարտիկները կվերադառնան 4 մեդալով
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան տեղեկացնում է․
«Սերբիայում կայացած բռնցքամարտի Ա կարգի միջազգային մրցաշարից հայ բռնցքամարտիկները կվերադառնան 4 մեդալով։
86 կգ քաշային Համլետ Հարությունյանը դարձել է արծաթե մեդալակիր` եզրափակիչում համառ պայքարում զիջելով աշխարհի չեմպիոնին։
54 կգ քաշային Ժիրայր Սարգսյանը, 60 կգ քաշային Արթուր Ղազարյանը և 67 կգ քաշային Արարատ Հարությունյանը նվաճել են բրոնզե մեդալ։ Մեր թիմը մրցավայր էր մեկնել մարզիչներ Ռուդիկ Մկրտչյանի և Արմեն Բաղդասարյանի գլխավորությամբ»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին