Հայաստանի և Մալթայի արտաքին գերատեսչությունների միջև կայացել են քաղաքական խորհրդակցություններ
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են.
«Մարտի 18-ին Վալետայում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի և Մալթայի Հանրապետության ԱԳ նախարարության Մշտական քարտուղար Քրիստոֆեր Կուտայարի գլխավորությամբ Հայաստանի և Մալթայի արտաքին գերատեսչությունների միջև կայացել են քաղաքական խորհրդակցություններ:
Կողմերը գոհունակությամբ արձանագրել են առաջին քաղաքական խորհրդակցությունների մեկնարկը՝ կարևորելով երկու երկրների արտաքին գերատեսչությունների միջև պարբերական խորհրդակցությունների անցկացումը:
Զրուցակիցները քննարկել են ինչպես երկկողմ հարաբերություններին, այնպես էլ բազմակողմ հարթակներում երկու երկրների փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ, ընդգծել առկա համագործակցության զարգացման և ընդլայնման անհրաժեշտությունը տնտեսության, բարձր տեխնոլոգիաների, մշակույթի, կրթության, զբոսաշրջության և այլ ոլորտներում: Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացման հարցերին:
Քաղաքական խորհրդակցությունների շրջանակներում ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը հանդիպումներ է ունեցել Մալթայի խորհրդարանի Արտաքին և Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Էդվարդ Զամիթ Լևիսի և հանձնաժողովի անդամների հետ»:
Հարակից հրապարակումներ`
- Միրզոյանը կմեկնի Մալթայի Հանրապետություն
- Մալթայի Ուխտի ղեկավարն՝ Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան